Պետականության կործանումն ու Փաշինյանի պատմական դեմենցիան

Պետականության կործանումն ու Փաշինյանի պատմական դեմենցիան
Մաս 1
1. 2018թ - ՀՀ-ն գտնվում է Արևմուտքի (Ա) ու Ռուսաստանի (ՌԴ) ճնշման տակ։ Երկուստեք պահանջում են ՀՀ-ից տարածքային զիջումներ հօգուտ Ադրբեջանի (Ադր-ան)։ Բայց Ա-ն ուզում է այնպիսի լուծում, որի դեպքում ՌԴ-ն, ինչպես նաև Իրանը տարածաշրջանում այլևս անելիք չեն ունենա։ Նման լուծումը պետք է վերջնականապես որոշեր Արցախի կարգավիճակի խնդիրը։ Թողնվում էր փոքրիկ միջանցք ու մնացած տարածքները հանձնվում էին։ Բայց Ադր-նը չհամաձայնեց իր կազմից դուրս Արցախի ցանկացած կարգավիճակի հետ։ Ա-ն փորձեց ՀՀ-ի կողմից զիջումներ ստանալ Արցախի կարգավիճակի մասով (հետագայում Փաշինյանը դա կանվանի Արցախի անկախությունից մի աստիճան ցածր կարգավիճակ)։ Բայց Ադր-անն անդրդվելի էր։ ՀՀ-ն սկսե՚ց քննարկել նաև ՌԴ տարբերակը՝ որտեղ կարգավիճակի հարց չկար, կար 5 շրջանի վերադարձի խնդիր, բայց նաև նախատեսվում էր ռուս խաղաղապահ ուժերի տեղադրում։ Սա արդեն անընդունելի էր Ա-ի համար։
2. 2018-ին Ա-ն իրականացրեց պետական հեղաշրջում Հայաստանում։ Ստանդարտ սխեմա. սորոսական ֆինանսավորում, պայքար այսպես կոչված կոռուպցիայի դեմ, ժողովրդի նյարդերի վրա ազդող պոպուլիզմ։ Նույն սխեման աշխատել է Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում։ Իհարկե, այդ երկրներից և ոչ մեկում արդյունքում կոռուպցիան չի նվազել եթե ոչ հակառակը։ Այս հեղաշրջումների հիմնական որակը հակառուսականությունն է։
3. 2018-ի աշնանը Հայաստան եկավ Բոլթոնը։ Նա դրեց Իրանի հետ տրանսպորտային կապը կտրելու ծրագիր։ Արդյունքում ՀՀ-ն չհամարձակվեց երկրի հարավում Իրանին կապող նորմալ ճանապարհ կառուցել։ Հիշենք Բոլթոնին. 2024-ին եթե հանրապետականները վերադառնան իշխանության, ՀՀ նկատմամբ ճնշումներն այս ուղղությամբ ավելանալու են։
4. 2020-ին Ադր-նը Թուրքիայի հետ սանձազերծեցին պատերազմ Արցախում։ Ա-ն ՀՀ-ի ն չսատարեց։ Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ կռվում էր հայոց բանակի դեմ։ Զինամթերքով մեզ օգնում էր ՌԴ-ն, բայց քաղաքականապես՝ ոչ։ Ռազմաճակատում Ադր-նի հաջողությունները ստիպեցին Ա-ին դիրքավորվել Ադր-նի օգտին. եթե Արցախը չկա, ուրեմն վերջ ՌԴ-ի ներկայությանը Հվ. Կովկասում։ Դատելուվ այն բանից, որ ՀՀ-ն այդպես էլ զորակոչ չարեց, այդ մոտեցման հետ ծածուկ համաձայն էր նաև Փաշինյանը։
5. ՌԴ-ն, այնուամենայնիվ մի քանի անգամ Փաշինյանին առաջարկեց կանգնեցնել պատերազմը (ամեն անգամ ավելի վատացող պայմաններով քանզի ՀՀ բանակը պարտություններ էր կրում)։ Տարրական վերլուծության բացակայության, Ա-ի պատճառով Փաշինյանը դրանք մերժում էր։
6. Նոյեմբերի 6-ին, երբ բանը բանից անցել էր, երբ Արցախի բնակչությունը Քելբաջարով լքում էր հայրենիքը, Արայիկ Հարությունյանը ահազանգում է շուրջ 25 հազարանոց բանակի շրջապատված լինելու հանգամանքը։ Այնժամ Փաշինյանը որևէ հաշտության պայմանագիր է աղերսում Պուտինից։
9. Նոյեմբերի 9-ին ստորագրվում է հայտնի եռակողմ հայտարարաությունը։ Ալիևին համոզում են դեպի Արցախ միջանցք տրարմադրել (ԼՄ), ռուս խաղաղապահներին ընդունել` առանց Արցախի կարգավիճակը ճշտելու։ Փոխարենը Ալիևը պահանջում է ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Պայմանագրով նախատեսվում են անխոչընդոտ ճանապարհներ (ԱՃ) դեպի Նախիջևան և Փաշինյանը դրանք ստորագրում է։ Ա-ն ձևականորեն ողջունում է այս հայտարարությունը, բայց անմիջապես ձեռնամուխ լինում դրա հետևանքների չեզոքացմանը։
10. 2020-ի դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը փաստացի կատարում է սահմանի դելիմիտացիա Գորիս-Ճակատեն հատվածում ու տարածքներ հանձնում Ադր-նին։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում որոշվում է շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ճանապարհների ապաշրջափակման աշխատանքները։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքները։ Ա-ը, սակայն, հորդորում է Փաշինյանին ձգձգել գործթնթացը, համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի կոնցեպտի հետ։ Դու սա արա, իսկ մենք կլուծենք արցախցիների անվտանգության հարցը։ Ի վերջո հակառակ Ա-ի ցանկությանը նոյեմբերի 9-ի հայտարարության կենսագործմամբ ՌԴ դերը Հվ. Կովկասում առնվազը մեծացավ։
շարունակելի

Հրանտ Բագրատյանի գրառումը

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան Մարդիկ սուլում և իրենց զայրույթն են արտահայտում, երբ նկատում են ոստիկանապետ «Նիկոլի Արամին». video
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am