Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պսևդո-իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղավոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴը, գլոբալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգությունները, նույնիսկ Վիետնամում բրնձի ցածր բերքատվությունը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբևէ լսե՞լ եք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ բացահայտ խուլիգանության համար կիսատ պռատ <կներես> են ասել, այդ կներեսը հնչել է որպես մեղադրանք և ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձյալ ուրիշներն են մեղավոր։

Նաև գաղտնիք չէ, որ այս իշխանությունները թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Խելքներին փչած ձևով մեկնաբանում են ցանկացած իրավական ակտ՝ սահմանադրությունից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկա։ Մարդ էլ չիմանա՞, թե իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նույն քարտեզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։

Ինչու՞ սրանք հիշեցի։ Տավուշում, սահմանազատման անվան տակ, այս իշխանությունները նորից մի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպես և Շուռնուխում թուրքերին տարածք հանձնվեց, տարածք, որոնց վրա Հայաստանը տիտղոս ուներ, մարդկանց սեփականության վկայական էր տվել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմետր չենք տվեվ։ Բա քարտեզները ինչու՞ եք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացահայտվի, թե Ալիևի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին հանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․

Սա էլ դեռ քիչ է, հայտարարում են, որ Կիրանցի գյուղացիների բողոքի պատճառով Ադրբեջանն ավելի մեծ պահանջ դրեց ու ավելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզու՞մ եք ասել, որ եթե Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական հանցագործությունը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրա։ <Այ եթե դուք չլինեիք, Ադրբեջանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիվ կլիներ։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպված ենք մեր հողերից էլ տանք>։ Դե 200 քառակուսի կիլոմետրից ավել տվել են, Արցախի Հանրապետությունը տվել են, իրենց համար հող հանձնելուց հեշտ բան չկա։

Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիևը սահմանի մյուս հատվածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպեսզի դա կանխեն, <Կիրանցի դառը դասն> են գրում։ <Այ եթե դուք էլ Կիրանցի նման բողոքեք ձեր հողը թուրքին հանձնելու դեմ պայքարեք, ավելի վատ կլինի, համակերպվեք ու թուրքերին տվեք այն ինչ ուզում են, թե չէ ավելի շատ բան կպահանջեն>։

Սա է այսօրվա իրականությունը, սա է այսօրվա իշխանությունը։ Փոխարեն երկիրը պաշտպանի մեղավորներ է փնտրում, թե ում վրա բարդի իր սպասվելիք զիջումները։ Ճիշտ են ասում․ <Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի>։ Տնից գողին է պետք քշել, թե ամբողջ տունը գողին բաժին կհասնի․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 516 անգամ
Լրահոս
ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Գագիկ Սուրենյան ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն Մխիթարան Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNI Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները Աշոտ Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ կիրառում». Արսեն Բաբայան Ավտովթար՝ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ «Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների». Շարմազանով 90 միլիոն դրամաշնորհ են բաժանել մրցույթով չհաղթած ընկերություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am