Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելիս, անդրադարձել է հարցման մեջ բարձրաձայնված բոլոր հարցերին։

Նման կերպ է պատասխանել դատախազությունը Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Մայիսի 3-ին խորհրդարանում դատախազության գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին պատասխանելիս Աննա Վարդապետյանը հայտարարել էր․

«Այո, ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, երբ ես, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյանների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, սա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը։ Դրա համար մենք կոռուպցիոն հանցագործություններին ենք շատ ուշադիր»։
Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։

«Առաջին հարցի կապակցությամբ հավելենք, որ այն չի առնչվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին (ՏԱ մասին օրենքի համաձայն, տեղեկություն է համարվում տեղեկություն տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը)»,- ասված էր Դատախազության պատասխանում։

Նաև խնդրել էինք տեղեկացնել, արդյոք մարդու վրա թքելը որևէ հանցակազմ չի պարունակում, թե խուլիգանության հատկանիշներով հանցակազմ չկա, քանի որ նույն օրը՝ մայիսի 3-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս՝ Աննա Վարդապետյանը նշել էր, թե մարդու վրա թքելը խուլիգանություն չէ և հանցակազմ չկա։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելիս, անդրադարձել է հարցման մեջ բարձրաձայնված բոլոր հարցերին»,- ասված է հարցման պատասխանում։

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Ինչպես են թալինցիները դիմավորում Բագրատ Սրբազանին (video) Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են (Տեսանյութ) Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Երեկ Վեդիում Նիկոլի մասնակցությամբ տեղի է ունեցել խայտառակություն․ Գագիկ Համբարյան (video) Հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով ուղևորվեցին Գյումրի Արտակ Դաշյանը պաշտոնապես հեռանում է «Փյունիկ»-ից Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա․ Հովհաննիսյան (video) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան Ողջ ճանապարհին «մի լափելու տեղ չկար», խեղճ Նիկոլն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան (video) Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am