Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ սիթի» առևտրի կենտրոնի հրդեհի պատճառը, նախնական տվյակներով, տանիքով անցնող հոսանքալարերն են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին տուժած տաղավարների սեփականատերերը՝ նշելով, որ պաշտոնական վարկած դեռեւս չկա:
Տաղավարների սեփականատերերը մտահոգված են. փոխհատուցման ակնկալիք չունեն: Մեզ հետ զրույցում նրանցից մեկն ասաց. «Ինչպես Սուրմալուի պայթյունի ժամանակ փոխհատուցեցին, այնպես էլ հիմա կփոխհատուցեն»:
«Առևտրի կենտրոնի ամենամեծ տաղավարն էր. հեծանիվներ, օրորոցներ, սկուտերներ, մանկասայլակներ էինք վաճառում: Ամեն ինչ այրվել ա, ոչինչ չի մնացել: Սուրմալուի պայթյունի ժամանակ անգամ էսքան վնաս չկար»,-պատմեց տաղավարի սեփականատերը՝ նշելով, որ երկու տարի առաջ Սուրմալույում տեղի ունեցած պայթյունի հետևանքով իրենց խանութի ապակիներն ու դռներն էին վնասվել, սակայն մինչ օրս փոխհատուցում չեն ստացել վնասի համար:
«Դժվար թե, կարողանանք ոտքի կանգնել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը