Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազան
Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԵՊՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ որպես վարչապետի թեկնածու առաջարկվել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի անունը։
Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի թեկնածությանն ու օրենքով դրա անհնարինությանը, Սրբազանն ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանեն իրավաբանները, իրավագետները։
Բագրատ Սրբազանն ասաց, որ ինքը որևէ ձևով որևէ մեկի ձեռքից կարծիք հայտնելու իրավունքը չի խլել։
Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնց բացառում եք լինեն թեկնածուների շարքում կամ որպես թեկնածու քննարկվի, Բագրատ Սրբազանն ասաց. «Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ»։
Դիտարկմանը, որ մինչեւ հիմա չի ներկայացվել գործողությունների ճանապարհային քարտեզը, Բագրատ Սրբազանն ասաց, որ առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ մանրակրկիտ:
Նա հորդորեց չշտապել։ Դիտարկմանը, թե առաջին օրը Հանրապետության հրապարակում մեկ ժամ, ապա 20 րոպե տվեց, որ Փաշինյանը հեռանա, մինչդեռ դեռևս պայքարի ճանապարհային քարտեզ ներկայացված չէ՝ Սրբազանն արձագանքեց. «Այո, շտապեցինք»։
NEWS.am