Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են ճանապարհը. բնակիչ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Ոստիկաններն էլ բացել են Սարիգյուղի հատվածում տեղադրված անցակետը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով, գյուղացիները մտադիր են կրկին փակել ճանապարհը, սակայն այս պահին ճանապարհը բաց է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կիրանցեցիների հետ փակ հանդիպման ժամանակ նրանց ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կասեցնել հնարավոր չէ: Նա առաջարկել է գյուղացիներին՝ տալ իրենց համաձայնությունը ՝նոր ճանապարհի կառուցման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում էին երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Հիշեցնենք, որ Սարիգյուղի հատվածում անցակետ էր տեղադրվել. ոստիկանները Կիրանց մտնել թույլ էին տալիս միայն գյուղի բնակիչներին:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Դուք «փռվելու եք գետնին», դուք դատվելու՛ եք, պատասխանը չի՛ ուշանալու. Արամազդ Զաքարյան (video) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան «Երազ իմ երկիր հայրենի». «Տա լույս» երգչախմբի գեղեցիկ կատարումը Գյումրիում՝ չնայած իշխանության արգելքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am