Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի խումբ դիվանագետների և նախկին ՄԻՊ-ի կողմից մայիսի 16-ին հրապարակված հայտարարությունը: Գոռ Ծառուկյանը այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

««Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից երեկ հրապարակված հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են, ու ակնհայտորեն միտում ունեն հանրային ընկալման մեջ սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրավաչափության հարցում անհիմն կասկածներ հարուցել։

Այդ հայտարարություններում տեղ գտած մի քանի ակնհայտ մոլորությունների և մանիպուլյացիաների վերաբերյալ պետք է հստակություն մտցնել։

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» անվամբ ներկայացող մի քանի դիվանագետներ հայտարարել են, թե իբրև Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման եւ սահմանագծման համար, քանի որ այն չի պարունակում որեւէ քարտեզային նկարագիր։ Տրամաբանական է, որ միջազգային բազմակողմ հռչակագիրն անմիջականորեն չէր կարող պարունակել Տավուշի գյուղերի սահմանազատման քարտեզային նկարագիրը։ Փոխարենն, Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված է պետական սահմանների որոշման այն սկզբունքները, որը կողմերը որպես հիմք են ընդունել սահմանազատման գործընթացում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների։ Թվում է, թե դիվանագետների համար իրավաբանական և տրամաբանական այս ակնհայտ և օրինաչափ կապը պետք է, որ պարզ լիներ։

«Դիվանագետների համահայկական խորհրդի» մի քանի դիվանագետները կատարել են ևս մեկ կեղծ պնդում։ Ըստ նրանց՝ սահմանազատման համար «միակ իրավական հիմքը» 1988թ-ի ՀԽՍՀ և ԱԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահների կողմից հաստատված արձանագրությունն է: Մինչդեռ հարկ է նկատել, որ 1988թ-ի վերոնշյալ արձանագրությամբ որպես սահամանգծման աշխատանքների հիմք հղում է կատարվում այդ թվում՝ 1969թ-ի Հայաստանի և Ադրբեջանի ԳԽ նախագահությունների որոշմանը, որի հիման վրա էլ հենց իրականացվել է ընթացիկ սահմանազատումը։ Այսինքն դիվանագետների կողմից մատնանշված արձանագրությունների և ներկայում սահմանազատման համար հիմք վերցված նախագահությունների որոշման հիմքը միևնույն սահմանագիծն է։

Հարկ է նկատել նաև, որ 1988թ-ի արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել ԳԽ նախագահություններին հաստատման։ Արդյունքում, արձանագրությամբ նախատեսվող գործընթացը մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։

Այս պարագայում ի՞նչ 230 հեկտար տարածքի կորստի մասին են աղմկում դիվանագետները, եթե նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց նշած արձանագրությունների հիմքում դրվել է սահմանագծման համար հիմք վերցված նույն քարտեզները և հաստատված սահմանագիծը, իսկ վկայակոչվող փաստաթղթերը իրավական ուժ չեն ստացել։

Իսկ գուցե «միակ իրավական հիմքի» մասին կեղծ խոսույթ շրջանառելով «համահայկական խորհրդի» անդամ մի խումբ դիվանագետները պարզապես փորձում են ապակողմնորոշել հանրությանը՝ կասկած ներարկելով սահմանազատման ընթացիկ աշխատանքների իրավաչափության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերին, որի մասին բարձրաձայնել է նախկին ՄԻՊ-ը, ապա պետք է ընկալել, որ այդ հանձնաժողովի գործառույթն արդեն իսկ գոյություն ունեցող սահմանի վերարտադրությունն է, որի հիման վրա պետք է կնքվի Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այլ ոչ թե՝ նոր սահման գծելը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստեղծման շուրջ կողմերը պայմանավորվել են 2021թ-ին Սոչիում, ինչը արձանագրվել է ընդունված եռակողմ հայտարարությամբ, ինչը նաև վերահաստատվել է 2022-ին Բրյուսելում։ Այս պայմանավորվածությունների հիման վրա վարչապետի 2022թ․ թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Փոխվարչապետի գլխավորությամբ գործող հանձնաժողովը։ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումն իրականացվելու է ԽՍՀՄ ԳՇ 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա։ Այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի և երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունների վրա: Հետևաբար նախկին ՄԻՊ-ի պնդումը, թե հանձնաժողովն իբրև սահամանազատման գործառույթ և իրավասություն չունի, մոլորություն է և մանիպուլյացիայի միտում ունի, քանի որ հանձնաժողովը ոչ թե նոր սահման է գծում, այլ գոյություն ունեցող սահմանն է վերարտադրում։

Նախկին ՄԻՊ-ի կողմից մատնանշված՝ գյուղերի բնակիչներին պատկանող սեփականության վկայականների և սահմանագծման միջև որոշ անհամապատասխանությունների պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առնվազն այդ հատվածում մանրակրկիտ սահմանագծման՝ դեմարկացիայի աշխատանքներ երբեք չեն իրականացվել։ Մինչ այս դեմարկացված, այսինքն՝ հողի վրա տեղորոշված սահմանները չեն ունեցել անհրաժեշտ հստակությունը և մանրամասնությունը, որպեսզի գյուղերը և դրանց բնակիչները իմանան իրենց հողերի ճշգրիտ սահմանները, հետևաբար նրանց տրամադրված սեփականության վկայականները որոշ դեպքերում չեն համապատասխանել գոյություն ունեցող միջպետական սահմանին։ Հենց այս պատճառով է, որ Կիրանցի որոշ բնակիչների սեփականության վկայականները չեն համապատասխանում իրականացվող ճշգրիտ և մանրամասն դեմարկացիայի արդյունքներին։ Նման ճշգրտումներն անխուսափելի են և պետք է նկատի ունենալ, որ նույն կերպ նաև ադրբեջանական գյուղերի որոշ տներ անցնում են Հայաստանի տարածք։

Այդպիսի անհամապատասխանություններն ընդամենը մի քանի դեպք են կազմում, և կառավարությունը հանձնառություն է վերցրել փոխհատուցել քաղաքացիների կրած բոլոր վնասները։ Հետևաբար, այս եզակի դեպքերով սահմանազատման գործընթացի դեմ հանրային տրամադրություններ գեներացնելը ևս անազնիվ գործելաոճ է։

Տավուշում իրականացված սահմանազատման գործընթացը Հայաստանի և հատկապես Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, իհարկե, խնդիրներ և բարդություններ առաջացնում է։ Սակայն այն կեղծ և պղտոր աղմուկը, որ այդ գործընթացի շուրջ բարձրացրել են որպես մասնագետ դիրքավորվող որոշ շրջանակներ, ոչ այլ ինչ է, քան միտումնավոր վնաս հասցնել սահմանազատման գործընթացին, տեղի բնակիչներին և ընդհանրապես Հայաստանին»:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Դուք «փռվելու եք գետնին», դուք դատվելու՛ եք, պատասխանը չի՛ ուշանալու. Արամազդ Զաքարյան (video) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան «Երազ իմ երկիր հայրենի». «Տա լույս» երգչախմբի գեղեցիկ կատարումը Գյումրիում՝ չնայած իշխանության արգելքներին Սյուներից մեկը գետը քշել, տարել է․ Գոհար Վարդանյան Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Ինչպես են թալինցիները դիմավորում Բագրատ Սրբազանին (video) Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են (Տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am