Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:

 

«Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։

Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։

Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:

Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։

«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Ամբերդ գյուղի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության կասկածանքով Ստոլտենբերգն արձագանքել է Ուկրաինայում խաղաղության շուրջ Պուտինի առաջադրած պայմաններին Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. Արման Թաթոյան Սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով. Մարկոս քահանա Մանգասարյան Ու՞ր կորան Նիկոլի կրծքերը Հիշողության թարմացում՝ տիկնոջ համար․ Ռոբերտ Հայրապետյան Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել․ ՔԿ-ն խեղաթյուրում է․ Civilnet Գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են. Ոստիկանության նռնակներից տուժածի կին Բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՅԴ մարզային կառույցի ղեկավար անդամներ Պուտինը հայտնել է Ուկրաինայի դեմ կրակը դադարեցնելու պայմանները Սամվել Շահրամանյանը երեկ Նիկոլին ուղարկեց իր տեղը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) 5000 «դրամանոցը դու ես» ու քո դրած բարքերը․ նախկին դատախազ (video) Նիկոլը պրծել է, չկա՛ նա, ինչի՞ց եք վախենում, հասե՛ք Հայաստան․ Դոն Պիպոն՝ ՌԴ հայ մեծահարուստներին Համահայկական ճակատ շարժման առաջնորդի կոչը Ալեն Սիմոնյան, իսկ ի՞նչ ծառայություններ ես մատուցել Խաչատուր Սուքիասյանին․ Նարինե Դիլբարյան (video) Նիկոլ Փաշինյանը թքում է Փաշինյանի դեմքին․ Խաչիկ Մանուկյան (video) Սամվել Շահրամյանը շատ կարևոր շեշտադրում արեց․ Նիկո՛լ, դու դեռ խոսու՞մ ես․ Գառնիկ Դանիելյան (video) ՀԺ-ն չի տեսնում Փաշինյանի չամրակապվելն և Աննա Հակոբյանի մգացված ապակիներով ավտոմեքենան Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան Ալե՛ն, պատերի տակ ասում են՝ «Ալյոնային» էնքան ենք պառկացրել ասֆալտին, կարո՞ղ է՝ մեզնից վրեժ լուծի (video) Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Վայոց ձորում բախվել են «Porsche Cayenne»-ն ու «Lada Priora»-ն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am