Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին: Կառավարության շենքի մոտակայքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել էին երկու անչափահաս և մեկ 18 ամյա ակտիվիստ երիտասարդ, որոնք հող հանձնողի նկարով պաստառներ էին բաժանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Նա նաեւ նշել է. «Այժմ տղաները բարեբախտաբար ազատության մեջ են:
Խոսքս ուղղում եմ ոստիկանության ապօրինի հրամաններ կատարող խամաճիկ աշխատակիցներին.
Տղե՛րք, դադարեցրեք ապօրինութունները, ամեն բան ունի սկիզբ և վերջ, պատասխան եք տալու...»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»:
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը