Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը
Թեև դեպի Կիրանց գյուղ մուտքերը կրկին փակվել են, Կիրանցում շարունակվում է լարված իրավիճակը։Եղանակը բավական ցուրտ է, անձրևում է, բայց գյուղի բնակիչները հավաքված են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին։
Համայնքում կրկին մեծ թվով ոստիկաններ կան, որոնք պարբերաբար, զգուշացնում են բնակիչներին, որ բացեն ճանապարհը։
Բնակիչներին երեկ գյուղապետի միջոցով կանչել էին Իջևան համայնք՝ քննակման, սակայն նրանք հրաժարվել են գնալ՝ պահանջելով, պաշտոնյաները գան Կիրանց։
Այս պահին բնակիչները սպասում են մարզպետին, չեն համաձայնում խոսել նրա հետ փոխհատուցման տարբերակների մասին։«Մի քանի սմ էին ասում, բայց հեկտարներ է զիջում», տարակուսանքով նշում են կիրանցեցիները։
Աղբյուր` Փաստինֆո