Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն են կառուցում նրա եղբայրները։


Այս հայտարարությունը տարածել է նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը` արձագանքելով «Հետքի» «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակմանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի, պարզաբանեմ, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ՝

1․ առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից՝ ծնողների համար։

2․Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը։

ՀԳ․ Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։

Եթե առանձնատուն կառուցելու փաստը թաքցնելու, կամ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա դժվար թե այն Սանոսյան ազգանունով գրանցված լիներ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հետք-ը գրել էր, որ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։

«Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1,000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ»։

դիտվել է 2133 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ. ՀՅԴ Արցախի ԿԿ ՀՀ-ն վերածվել է հակապետության․ Բելառուսի մասին հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է․ փորձագետ Հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան Իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում Մայր Աթոռի վարկաբեկման համար Երևան-Սևան ճանապարհի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությունը կենդանի պшտանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Փաշինյանին Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահ Ինչո՞ւ են «անվերջ աղմուկ» բարձրացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ իրենց հայտարարություններով․ Զախարովան՝ Փաշինյանին Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան․ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններ Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը Նիկոլը չկարողացավ uադրել ՌԴ-ին, հիմա փորձում է Լուկաշենկոյին uադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան Իմաստազրկված է խորհրդարանում մնալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ․ Տարոն Սիմոնյան Մասիսի ՁՊՎ-ում պահվում է Բաղրամյան պողոտայից տարված 3 անձ. Նրանց «կարել են» անկարգության մասնակցի հոդված Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am