ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը․

Ինչպես տեղյակ եք, երեկ տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման հարցերով այդ տխրահռչակ հանձնաժողովի հերթական նիստը և, փաստորեն, նիստի արդյունքներով արձանագրում ենք հետևյալը. պաշտոնական հաղորդագրությունից կարող ենք փաստել, որ այս իշխանությունը որևէ կերպ չի շեղվել իր հանցավոր ճանապարհից և գրեթե չի շեղվել այդ ճանապարհի հանգրվան ապրիլի 19-ից։ Դա են ապացուցում արձանագրություն-նկարագրության համաձայնեցումը, դրա վերաբերյալ մամլո հաղորդագրությունը, ապա նաև վարչապետի աշխատակազմի տված, այսպես կոչված, պարզաբանումները։

Փաստորեն, հերթական անգամ ամրագրում ենք․ այս իշխանության համար չկա Սահմանադրություն, չկա իրավունք, չկա օրենք, չկա տրամաբանություն։ Ընդամենը կա ծառայություն ադրբեջանա-թուրքական տանդեմին միայն ու միայն՝ ի հաշիվ սեփական պետության, ի հաշիվ սեփական հանրության, ի հաշիվ սեփական ժողովրդի, քաղաքացու:

Իշխանությունների որդեգրած քաղաքականության, ընտրված ձեռագրի՝ տրամաբանությունից դուրս լինելու, Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ բոլոր կողմերից եկած այսքան հիմնավորումները, փաստորեն, որևէ ազդեցություն չունեցան։ Անգամ փաստը, որ այսօր գոյություն ունի այս հարցի հետ կապված Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդում հանցագործության վերաբերյալ (վստահ եմ՝ տեղյակ եք «ՀայաՔվեի» նախաձեռնության ու ներկայացրած հաղորդման մասին), չկաշկանդեց, չփոխեց իշխանությունների օրակարգն ու ձեռագիրը։

Ի վերջո, ի հեճուկս մեր՝ համաժողովրդական, համազգային շարժման, որն իր անհամաձայնությունն է արտահայտել և հիմնավորել կատարվող գործընթացի անթույլատրելիությունը, ՀՀ կառավարությունը գնաց այս հակասահմանադրական քայլին։

Հետևաբար, այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի, քաղաքացու համար կործանարար է։ ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը։


16․05․2024թ․

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am