Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին

Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին, որը մեկ հարկի տակ հավաքել է դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։ Էքսպոյի շրջանակներում դիմորդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունը և ընձեռած աշխատանքային հնարավորությունները։

 Հայաստանյան ավելի քան 45 կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրել են առկա աշխատանքային հնարավորությունները։

Մասնակիցների թվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը էքսպոյին ներկայացել է իր առանձին տաղավարով։ ԶՊՄԿ-ի տաղավարում այցելուներին ներկայացվել է ընկերության պատմությունը, աշխատակիցների մասնագիտական ուղղությունների վերաբերյալ որոշակի տվյալներ, ինչպես նաև աշխարհի առաջատար հանքարդյունահանող երկրների մասին ոլորտային տեղեկատվություն: Բացի այդ՝ տաղավարի այցելուների համար անցկացվել է խաղարկություն, և պատահականության սկզբունքով ընտրված հաղթողները ստացել են գրախանութի նվեր-քարտեր։

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակներում կայացել է նաև «Բանախոսություններ գործի մասին» խորագրով կոնֆերանսը, որի ընթացքում տարբեր ոլորտների անվանի և հաջողության հասած անհատներ ներկայացրել են թեմատիկ զեկույցներ։

Կոնֆերանսի խոսնակներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն իր ելույթում նշել է՝ հանքարդյունաբերությունն ավանդաբար Հայաստանի ուժեղ կողմերից մեկն է եղել, որ Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններից մի քանիսը ոչ թե տասնամյակների, այլ հարյուրամյակների պատմություն ունեն՝ շեշտելով, որ այս ոլորտը մինչ այսօր ապահովում է Հայաստանի արտահանման առյուծի բաժինը և բյուջեի մուտքերի առյուծի բաժինը։

Վարդան Ջհանյանը խոսել է ոլորտի շուրջ միֆերի մասին, մասնավորապես, որ հակառակ տարածված կարծիքի, հանքարդյունաբերության ոլորտում բանվորական աշխատուժը աշխատուժի միայն մի մասն է; ԶՊՄԿ-ում աշխատուժի 50 տոկոսը բարձրագույն կրթություն ունի։ Ոլորտը գիտահեն ոլորտ է և այս ոլորտում ներգրավված են բազմաթիվ մասնագիտություններ, ինժեներներ, երկրաբաններ, մետալուրգներ, քիմիկոսներ, ֆինանսիստներ, իրավաբաններ և այլն։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն այցելեց նաև ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի տաղավար, խոսեց հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների կարևորության մասին, ուսանողներին հրավիրեց այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթանալ երկրի առաջին հարկատուի աշխատանքներին։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ադրբեջանից 30 հազար եվրո էին ուղարկել (video) Նիկոլը երեկ կոնկրետ «սպանդի» հրաման տվեց․ քաղաքացի (video) «Հայկական պետություն» նախաձեռնության հայտարարությունը ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և վերջնականապես կորցրել է ժողովրդավարական ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները Նիկո՛լ, քանի՞ քաղաքացու «դիակ պետք է դնես աթոռիդ ոտքերի տակ»․ Աննա Մկրտչյան (video) Նիկոլ Փաշինյան, դու բացահայտելու ես այդ գինը, որը քեզ են տվել․ Հովհաննես Շահինյան (video) Փաստաբանները տեղյակ չեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվա՞ծ է, ԱԱԾ-ում, թե՞ ուղղակի ընկերների հետ գնացել է. Նա փաստաբանների հետ կապ չի հաստատել Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք» Մահերն անխուսափելի կլինեին, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլն ո՞վ է, ինքը մեր վարչապետը չի, ինքն իրեն կորցրել է․ քաղաքացի (video) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է․ Սևակ Հակոբյան Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ Պեսկովը Փաշինյանի հայտարարության մասին Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Նիկոլն «առնետ է», որը զգում է արդեն իր վերջը․ քաղաքացի (video) Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am