Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի

Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ, բա որ չեղա՞վ,- «Փաստինֆո»-ին ասել է Ոսկեպարի բնակչուհին՝ նշելով, որ իրենց համար իրավիճակը շատ չի տարբերվում՝ Կիրանցից, Բաղենիսից։

Երեկ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի միջեւ ստորագրված արձանագրության մեջ, ըստ մեր զրուցակցի, անսպասելի ոչինչ չկար իրենց համար, քանի որ նախապես ասվել է, որ մայիսի 15-ին ստորագրվելու է այն։ Ավելին՝ Ոսկեպարում ականազերծումն արագ էլ արվեց։

«Որպես դրական փաստ նշում են, որ եկեղեցին մեզ է մնում, դե այնպես են ներկայացնում, կարծես նախօրոք այլ բան էին ասել»,- նշեց բնակչուհին՝ ավելացնելով, որ եկեղեցու խնդրի մասին նախկինում շատ են բարձրաձայնել, որովհետեւ այն շատ է մոտենում Ադրբեջանի հետ սահմանին եւ ոչ թե, որ 7-րդ դարի եկեղեցին մտադիր էին հանձնել Ադրբեջանին։

«Ասում ենք ու վստահ ենք, որ իրենց սահմանապահները մինչև ատամները զինված են ժամանակակից զենքով ու դա բանակ է։

«Ախր ո՞նց բացատրենք, որ ողջ ազգը հասկանա։Մեր եղբայրները, տղաները, հայրերը ամուսինները ծառայում են, հիմնական մասը կամ զինվորական է եղել ու պատերազմել, կամ հենց մեր տունը պաշտպանելու համար են պայմանագրային դարձել։ Դիրքերը, որ հանձնեն, դրանից հետո ի՞նչ սահման,ի՞նչ սահմանապահ, որ պահին Ադրբեջանն ուզի, նորից իր անհագ ախորժակի մասին կհիշեցնի։ Դե եթե այդպես չէ, եթե խաղաղություն է ուզում, ապա թո՛ղ իր երկրում հակահայ քարոզչական քայլերը դադարեցնի» , - ասաց ոսկեպարցին՝ նշելով, որ երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը շրջանառությունից կհանեն, իրենք էլ կմտածեն, որ Ադրբեջանում, իրոք, խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում։

Ոսկեպարի բնակչուհին մասնակցել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» ակցիաներին, որոնք տեղի են ունեցել Տավուշում, սակայն նշեց, որ Երեւան չեն տեղափոխվել՝ գյուղն անտեր չթողնելու համար։ «Ե՞րբ եք հասկանալու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու։ Լավ, աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն՝ գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ, բա որ չեղա՞վ», - ասաց ոսկեպարցին։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am