Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը
Կիրանցում լարված իրավիճակ է։ Իշխանականները կիրանցեցիներին «փոխհատուցում» են առաջարկում՝ նրանց տունն Ադրբեջանին փոխանցելու դիմաց, ինչից կիրանցեցիները հրաժարվում են։ Նրանք այժմ փակել են միջպետական ճանապարհը։ Պարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը փորձում է Կիրանցի բնակիչներին համոզել, որ բացեն ճանապարհը. «Պիտի ճանապարհը փակե՞ք, որ մարզպետին հանդիպեք, ճանապարհը փակելու իմաստ չեմ տեսնում»։
Կիրանցի բնակիչներից մեկը նկատեց՝ Ադրբեջանին է անցնում 2 մարդու տուն, կամուրջը, ճանապարհը, որը երբեք Ադրբեջան չի եղել։ Կիրանցեցիները պահանջում են հանդիպում ՄԻՊ-ի և Տավուշի մարզպետի հետ։
Ինչպես հայտնում են Կիրանցում աշխատող ԶԼՄ-ները՝ փակ ճանապարհին են մնացել նաև չինացի զբոսաշրջիկները։
Նշենք նաև, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից այժմ ուղևորվում են Կիրանց։
Աղբյուր` Փաստինֆո