Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ

Գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն, ինչքան կուզեն, կվերցնեն, ինչ իրավական ակտեր, ինչ իրավական հիմք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երեկ ստորագրված սահմանազատմանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին հավաքվել են գյուղամեջ՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որի ժամանակ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով, ու ստորագրել համապատասխան արձանագրությունը։

Նույն օրը ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել՝ հավաստելով, որ սահմանագծման համար հիմք են ընդունվել 1976թ. քարտեզները եւ առաջիկա 8-9 օրերի ընթացքում արդեն սահմանապահներն են կանգնելու՝ համաձայնեցված քարեզի վրա, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման: Այսինքն՝ կառավարությունը փաստել է, որ այդ հատվածում եւս սահմանագծում անելու են, բայց մի փոքր ավելի ուշ։

Անդրանիկ Նազարյանը նշեց, որ իրենց համար նորություն չէր 1976 թվականի քարտեզը սահմանազատման համար հիմք ընդունելը։

«Իրականում նորություն չի եղել։Մեր գյուղում վերջին հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանն ասաց, որ հիմքում դնում են 76թ.-ի քարտեզները, ես հարցրեցի՝ բա ինչո՞ւ 1980-ականների քարտեզները չեն դնում։ Հիշեցրի, որ դելիմիտացիա և դեմարկացիա է արվել, Մոսկվայից էլ եկել, հաստատել են, երկու երկրների կառավարությունները ստորագրել են և ունեցել ենք սահման։Ես նրան այդ օրը հիշեցրի , որ այդ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախագահն էլ Վլադիրմր Մովսիսյանն էր։ Գյուղում հիշողներ էլ կան , որ լուրջ խնդիրներով ու պատմություններով էր արվել դա, բայց հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի այն ժամանակվա կառավարությունների կողմից։ Երբ Մովսիսյանի ազգանունը լսեց, տարօրինակ հայացքով ինձ նայեց ու ասաց, որ իրավական ուժ ունեն ռազմական գլխավոր շտաբի 1976 թի -ի քարտեզները, որտեղ, ըստ իրեն, կամուրջը մտնում էր դրա մեջ, բայց Կիրանց գյուղի հատվածի մասին խոսք չկար։Հիմա այդ քարտեզների մասին են խոսում»,- ասաց Կիրանցի բնակիչն ու տարակուսեց. «Ես ուղղակի չեմ հասկանում, բառախա՞ղ են խաղում, ինչ են անում, եթե նոր օրենքը, նոր քարտեզը ընդունվում է

Սովետական Միության օրենքներով, բնականաբար հինը պետք է չեղարկվի չէ՞, այդպես չէ՞, ուղղակի դա չեմ հասկանում, նոր օրենքն ընդունեն ու հետո ասեն իրավական ուժ չունի, հինը հիմք ընդունեն։Այստեղ արդեն դառնում է այն տարբերակը, որ երկակի ստանդարտներ են կիրառում։Ոնց ձեռք ա տալիս մեր հակառակորդին , այդ քարտեզներն են վերցնում, դրանից հետո էլ ի՞նչ խոսենք, ի՞նչ իրավական ակտեր, ի՞նչ իրավական հիմք։Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն, ինչքան կուզեն, կվերցնեն»,- ասաց Անդրանիկ Նազարյանը։

Նա ասաց, որ Կիրանցում լավ հասկանում են, որ առավել խնդրահարույց հատվածը թողել են՝ լարվածությունը թուլացնելու համար։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am