«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս պահին բարդ փուլում է: «Հասարակության ընդդիմադիր շերտի մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ պետք է շատ արագ այս ամենին վերջ տրվի: Դա շատ բարդ է, նույն ընդդիմադիրները պետք է շատ լավ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հրաժարվելու համար երբևիցե չի գնա որևէ զիջման: Շարժման առաջնորդները և կողմնակիցները պետք է հասկանան, որ դա կարող է մի փոքր ավելի երկար տևել, քան իրենք սպասում էին: Պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք ևս, որ շարժումը ղեկավարվում է հոգևոր առաջնորդի կողմից, և նա, լինելով եկեղեցական, չի կարող պղծության կոչերով հանդես գալ:Ի տարբերություն Բագրատ Սրբազանի, Նիկոլ Փաշինյանը չէր վարանում շանտաժել հանրապետականներին, որպեսզի վերջիններիս ներկայացուցիչները քվեարկեն իր թեկնածության օգտին՝ որպես Հայաստանի վարչապետի: Նույն Նիկոլը խաբեց հանրապետականներին, և 2018 թ.-ի դեկտեմբերին պարտադրեց, որ նրանք գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նրա ձևակերպմամբ, ընդդիմադիրները պետք է հասկանան, որ գործ ունեն ստախոս, կեղծարար, մանիպուլ յանտ և հանցագործ տարր հանդիսացող Նիկոլ Փաշինյանի հետ: «Պատահական չեմ ասում հանցագործ, Փաշինյանի՝ իշխանությունից կպած մնալու պատճառներից մեկը իր հանցագործություններն են, որոնք նա գործել է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Նա շատ լավ գիտի, որ իշխանությունից հրաժարվելու պարագայում լավագույն դեպքում իր ապագան բանտում է լինելու: Որպեսզի նա, իր համախոհների մեծ մասը, ընտանիքի անդամները բանտերում չհայտնվեն, նա հիմա կառչած է պաշտոնից: Լինելով հակապետական, հակահայկական տարր՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է հետևյալով՝ չկա զոհ, չկա հանցագործ: Նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար: Իր բոլոր խաղաղասիրական թեզերն ընդամենը լավ կենացներ են:

Իր խաղաղասիրական թեզերը նորմալ և գովելի կարող են լինել, եթե այդ թեզի հասցեատեր Ադրբեջանը ևս այդպես է մտածում: Բայց Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի թեզերին չի արձագանքում խաղաղասիրությամբ: Որքան Փաշինյանը հրաժարվում է Հայաստանի պատմական տարածքներից, այդքան Ադրբեջանն ավելի է լկտիանում և Ադրբեջանում բացում է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, որի բոլոր թողարկումները նվիրված են Հայաստանի տարածքներին: Բացահայտ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին, կեղծվում և խեղաթյուրվում է հայոց պատմությունը, Հայաստանին ներկայացվում են բազմաթիվ ծանր մեղադրանքներ: Եթե Հայաստանի բնակչության մի մասը Նիկոլին լսելով երազում է, որ թուրքի հետ պետք է ընկերություն և առևտուր անի, ապա ասեմ, որ դա ևս խաբկանք է: Ադրբեջանցին 60-70-ական թվականների ադրբեջանցին չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է՝ Ադրբեջանի նախագահը շատ պարզ ասել է, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների ժամանակ տեղի ունեցողը ադրբեջանական օրակարգն է, և իրենք կետ առ կետ առաջ են գալիս: «7-8 կետից բաղկացած ծրագիր է: Առաջինն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, Նիկոլը դա մեծ հաճույքով արել է, երկրորդը անկլավների հարցն է, որ կիսով չափ արել է ու շարունակում է անել, երրորդը Հայաստանի սահմաններից հայկական բանակի դուրսբերումն է, որն անում է և անելու է՝ ներկայացնելով, թե իբր սահմանապահները պետք է հսկեն, չորրորդը միջազգային օրակարգից Հայոց ցեղասպանության հարցը հանելն է, հինգերորդը՝ Հայկական բանակի կազմալուծումը, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալու, որ Հայաստանն ունենա հարձակողական տեխնիկայով բանակ, այն լինելու է ոստիկանության ավելի պրոֆեսիոնալ ստորաբաժանում, որի նպատակն է լինելու Նիկոլի «ջանդակը» պաշտպանելը, դրանք ոչնչով չեն զիջելու կարմիր և սև բերետավորներին, վեցերորդը՝ Սահմանադրության, Անկախության հռչակագրի և հայկական զինանշանի փոփոխությունը, յոթերորդը՝ ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում: Տարբեր տվյալներով, պաշտոնական Բաքուն պարտադրելու է կապիտուլ յանտ ոչնչություն Նիկոլին համաձայնել և Հայաստանում բնակեցնել 300 հազարից մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-շեշտում է քաղաքագետը:

Ներկա իրավիճակում, ըստ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանն իր բոլոր պարտությունները, խայտառակ զիջումները և նվաստացումները, որոնք նա անում է Ալիևի պարտադրանքով, փորձում է ներկայացնել որպես մեծ ձեռքբերում և հաջողություն. «Վերջում կլինի հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը կկործանի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես, իր ընտանիքով կփախնի, օրինակ՝ Կանադա, իր թիմակիցներին կթողնի մեն-մենակ, բայց ամենակարևոր խնդիրը լուծված կլինի՝ Հայաստանի Հանրապետություն, որպես այդպիսին, չի լինի, որ հանկարծ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մեղադրի Հայաստանի Հանրապետության կործանման և նրա դեմ գործունեության մեջ»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին՝ կարծիք հայտնելով, որ այն վտանգավոր է ընդդիմադիրների համար: «Բագրատ Սրբազանի խորհրդատուներին խորհուրդ կտամ վերջ տալ այդ թեմային անդրադառնալ, քանի որ դա ամբողջությամբ Նիկոլի օրակարգի մեջ տեղավորվող հարց է: Բագրատ Սրբազանն ասում է, որ բանակցել է Իշխան Զաքարյանի հետ, և նա համաձայն է: Այո, համաձայն է, որովհետև այդ գաղափարն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի քաղաքականության մեջ՝ մաշելու այս շարժումը: Կստորագրեն, գործընթացն ուժի մեջ կմտնի: Այն հարյուր տոկոսով տապալվելու է, բայց որոշակի ժամանակ տևելու է, իշխանությունն էլ ասելու է՝ սպասեք, ինչո՞ւ եք հակաօրինական գործունեություն ծավալում: Ձեր ուզածն իմպիչմենտն էր, գնում ենք դրան: Այդ դեպքում երկու-երեք ամսվա ընթացքում այս շարժումը ոչ միայն կմարի, այլ կվարկաբեկվի: Նիկոլի ուզածն այդ է, որ իմպիչմենտի միջոցով ուղղակիորեն փչացնի Բագրատ Սրբազանին: Սա սխալ ուղի է, վտանգավոր և ինքնաոչնչացնող քաղաքական գիծ Սրբազանի համար»: Մյուս կողմից՝ իշխանական թիմում, կարծես, ներքին անհանգստություններ կան: Քաղաքագետը դա շատ բնական է համարում:

«2024 թ.-ի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում եթե ոչ ավելի, ապա նաև պակաս էլ չէր այն մասսայից, որը Նիկոլը 2018 թ.-ի ապրիլի 23-ին կամ մայիսի 8-ին հավաքել էր հրապարակում: Անմակարդակ, անդաստիարակ, խուլիգան ոճով, վարկաբեկող, անձնական վիրավորանքներ պարունակող քայլիստների մեկնաբանությունները ցույց են տալիս նախ՝ իրենց մակարդակը, երկրորդը՝ իրենց վախերը: Իրենց խորհուրդ տամ՝ երբեք մի ասա երբեք, դա կյանքի ամենակարևոր կանոններից մեկն է: Մայիսի 9-ի երեկոյան գրեթե բոլոր քայլիստները՝ փոքրից մեծ, նկատի ունեմ իշխանության ներսում իրենց կարգավիճակը, սկսեցին իրենց սոցցանցային էջերում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտի նկարը տեղադրել և գրել, որ նա լեգիտիմ ընտրված վարչապետ է: Այս շարժման ընթացքում դա որևիցե մեկը երբեք չի քննարկել: Ինձ հետաքրքիր է, թե այդ տգետ ու մանկամիտ բառակապակցության հեղինակը, որը պարտադրել էր բոլորին գրել ու տարածել այդ հիմարությունը, հիշո՞ւմ է, որ 2017 թ.-ի ԱԺ ընտրությունների արդյունքները Նիկոլ Փաշինյանն առաջիններից է ընդունել:

Նա 2017 թ.-ի ԱԺ ընտրությունները համարել է լեգիտիմ, ՀՀԿ-ի հաղթանակը համարել է օրինական: Բայց, չգիտես ինչու, 2018 թ.-ին նաև ԱԺ ամբիոնից ճղճղում էր, որ ՀՀԿ-ի մեծամասնությունն ԱԺում չի համապատասխանում ժողովրդի ներկայիս քաղաքական սիմպատիաներին: Հիմա նույնը կարող ենք ասել: 2021 թ.-ին ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանին ընտրել է Հայաստանի ընդհանուր ընտրողների ընդամենը 27-28 տոկոսը, և առանց ամոթի նա իրեն ժողովրդի կողմից ընտրված է հռչակում: Հիմա համարում է, որ իր նորանոր չարագործություններից հետո լեգիտի՞մ է: Նա լեգիտիմ չէ: 2018 թ.-ի հոկտեմբերին նա էր ԱԺ ամբիոնից ճղճղում, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, որովհետև ԱԺ կազմը չի համապատասխանում հասարակության մոտ ձևավորված ներկայիս քաղաքական սիմպատիաներին, նույնն էլ հիմա կարող ենք նշել: 2018 թ.-ի հոկտեմբերին մեր ԱԺ կազմը չէր համապատասխանում հանրության քաղաքական կողմնորոշումներին, և դա ճիշտ էր այդ առումով: 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված ներկայիս ԱԺ կազմը բացարձակ չի համապատասխանում քաղաքական այն նախընտրություններին, որ կա հասարակության մոտ: Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am