«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «13․04․2018թ․ ելույթ ունենալով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետեւ դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության»:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել է թշվառության: 10․01․2024թ․, մամուլի ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։ 31․01․2024թ․ մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց․ «Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»։ Ասաց, որ դեռ 2022 թվականին է որոշվել, որ թոշակները 2024-ին չեն բարձրանալու, քանի որ, ըստ նրա, կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի եւ չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:
Կառավարության՝ 10․02․2022թ․ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան դատավորների, դատախազների, քննիչների հարցում։ Նա ասաց. «Մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք, որ ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա, իհարկե, մեր պարտավորությունն է, եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»»։
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը