Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ռուսաստանի հայերի միությունը, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումներ, հոգևորականներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներս՝ ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները (Մոսկվա, Մոսկվայի մարզ, Կրասնոդարի երկրամաս, Կեմերովո, Ստավրոպոլ, Ուլյանովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկի մարզ, Տուլա, Յարոսլավլ, Կամչատկա, Նիժնի Նովգորոդ, Բրյանսկ, Տամբով, Իվանովո, Վորոնեժ, Սարատով, Թաթարստան, Բաշկրտոստան և այլն), հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն), հոգևորականության ներկայացուցիչները, հայկական գիտակրթական, մշակութային, զինվորական, դիվանագիտական, երիտասարդական, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը, ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետևանքով նրա գոյությանը սպառնացող վտանգները, որոնք բերում են

Երկրի ինքնիշխանության կորստի և ազգային արժեքների անշրջելի վնասների՝ հրաժարվելով «Հայաստան-Արցախ- Սփյուռ» եռամիասնությունից
Հայ-ռուսական հարաբերությունների նպատակադրված վատթարացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, երբ բացակայում են Հայաստանի անվտանգությունն ապահովող այլ գործուն մեխանիզմներ, որով ճանապարհ է հարթվում Բաքվի կողմից հետագա ագրեսիայի համար
Տարածքային կորուստների և անվտանգության համակարգի դեգրադացիայի, որն ապագայում ավելի կբարդացնի անվտանգության ամրապնդումը,
Դարերի ընթացքում Հայաստանի և հայերի նկատմամբ՝ անկախ նրանց ապրելու երկրներից, ստեղծված դրական համբավի ոչնչացմանը՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելով, ինչպես նաև հոգևոր և աշխարհիկ ավանդական ինստիտուտների արժեզրկմանը:
Աջակցություն ենք հայտնում Հայաստանում սկսված, կառավարության կողմից տարվող ստորացուցիչ համաձայնվողական քաղաքականությունը սրբելու գործընթացին: Կոչ ենք անում հայկական բոլոր հասարակական-քաղաքական ինստիտուտներին, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ միավորել բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ օժանդակելու Բագրատ արքեպիսկոպոսին՝ որպես առաջնորդի, ով ստանձնել է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման պատասխանատու առաքելությունը:

Խորհրդանշական է, որ հնագույն քրստոնեա ժողովրդի հաղորդությունը կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղցու շուրջ համախմբմամբ, որը բոլոր ժամանակներում կանգնած է եղել մեր ինքնության պահպանման և հայ ազգային ազատագրական պայքարի առաջնագծում:

Փաշինյանի կառավարման տարիներին եղել են բոլոր պայմանները՝ ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, օգտագործել ընձեռնված տնտեսական հնարավորությունները, ակտիվ աշխատել միջազգային կառույցներում, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները Հայաստանի բարեկամների և դաշնակիցների, Սփյուռքի հետ՝ նոր բարեկամների կամ դաշնակիցների հետ որևէ պայմանագրերի և համաձայնագրերի բացակայության պայմաններում: Բայց նրա իշխանությունը, «խաղաղության օրակարգի» քողածածկույթի տակ, տարել է բոլորովին այլ քաղաքականություն: Եվ այսօր այն մատնված է անգործության, երբ խոսքը վերաբերվում է ազգային շահերին, սահմանների և ադրբեջանական զորքի կողմից ավելի քան երեսուն օկուպացված բնակավայրերի պաշտպանությանը: Ընդ որում՝ նախանձելի ակտիվությամբ պայքարում է սեփական ժողովրդի դեմ:

Փաշինյանի կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, երբ ցուցադրաբար հակառուսական գիծ է վարում, թեև լավ հասկանում է, թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունն ինչպես է պայմանավորված Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով՝ էներգակիրներ, հացահատիկ, մասնավոր տրանսֆերտներ և այլ:

Օգտվելով նրանից, որ հայերն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդներից մեկն են՝ Հայաստանի իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ մանիպուլատիվ միջոցներով ներակում են «կեղծ» օրակարգ, անտեսելով այն փաստը, որ նույն Ադրբեջանն այլ քաղաքականություն է առաջ տանում: Արցախում, հրապարակային ցինիզմով էթնիկ զտում իրականացնելով և մինչ օրս գերության մեջ պահելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ ԼՂՀ նախկին բարձրագույն ղեկավարությանը, Ալիևն այսօր բուն Հայաստանի բնակիչներին է սպառնում տեղահանել իրենց տարածքներից և տներից, պարծենում է, թե Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում խոսքի իրավունքը Բաքվինն է, որին՝ «առաջին իսկ պահանջի դեպքում՝ չորս գյուղ է վերադարձվում» և հայտարարում է, թե «այդպես է լինելու նաև հետագայում»:

Փաշինյանը, ի պատասխան, միայն լռում է, իսկ սեփական ժողովրդին սպառնում է պատերազմի հեռանկարով: Նա, պարտվելով պատերազմում և կապիտուլացիա ստորագրելով, անկարող լինելով կասեցնել կամ պատասխանել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը, իր համաձայնվողականությամբ, բանակցությունների ժամանակ հայ ժողովրդի շահերն արժանավայել ներկայացնելու տկարությամբ մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ մետեցնում է նոր պատերազմի և նոր զիջումների:

Հարավային Կովկասում, որտեղ խաղաղության են ձգտում տեղի բոլոր ժաղովուրդները, խաղաղության մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանում իշխանության գան նոր, առողջ ուժեր և առաջնորդներ: Եվ որքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան մեր պետությունն ու ժողովրդը քիչ կորուստներով կհաղթահարեն այս իրավիճակը, այնքան իրատեսական կլինի երկրում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հեռանկարը:

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին և ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ անթույլատրելի ուժային մեթոդների և սպառնալիքների կիրառումից: Այդ մարդիկ, առանց այդ էլ ստորացված ու ճնշված՝ վերջին տարիներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գործընթացներից, այսօր ստիպված են դուրս գալ խաղաղ ցույցերի՝ բարձր դասելով երկրի շահերը և իրենց զավակների ապագան: Դուք նույնպես ամեն ինչ արեք, որպեսզի ձեր զավակները կարողանան հպարտությամբ նայել իրենց հայրենակիցների աչքերին, այլ ոչ թե ամոթից հայացքները թեքեն:

Նաև նախազգուշացնում ենք տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին՝ սկսած տարբեր բլոգերներից և տելեգրամ ալիքներից, մինչև ինտերնետ կայքեր, այլ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, նրանց կողմից կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Մենք համոզված ենք, որ միայն մեր համախմբումը կարող է կասեցնել յուրաքանչյուր հայի համար կործանարար այս գործընթացները և վերականգնել բարձր ինտելեկտուալ ու մարդկային կարողություններ ունեցող ազգի համբավը:

Մենք Ճշտի և Արդարության կողմից ենք:

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

 Telegram https://t.me/HAYELI_am

դիտվել է 9202 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am