Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական երիտասարդական ճակատի» ղեկավար Հովհաննես Հարությունյանը և կուսակցության ակտիվի անդամներն այցելել են Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայ եկեղեցական գլխավոր համալիր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պատրիարքական էքսարքի նստավայր: Այդ մասին հայտնում է «Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայությունը:

Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական (հատկապես այսօր) հարցերն էին 1700-ամյա քրիստոնեական հավատքի նշանակությունը հայ հասարակության, հայկական հիմքերի, ավանդույթների և մշակույթի, ինչպես նաև Հայաստանի հոգևոր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար:

Քննարկվել է եկեղեցու դերը Հայաստանի ժամանակակից կյանքում, հայ ժողովրդի ազգի վարքագծային ոճի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակության և հայկական ավանդույթների ակունքների ու փոխադարձ հարգանքի համամարդկային սկզբունքների նկատմամբ հարգանքի մեջ: Ուշադրություն է դարձվել համաշխարհային հանրությանը հայկական ավանդույթի գրագետ ինտեգրման անհրաժեշտությանը։

Դատապարտվել են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա, որը հետևողականորեն և անշեղորեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության հիմնադիր, ընդ որում՝ զերծ մնալով քաղաքականությունից։

Ընդգծվել է ինչպես Եկեղեցու, այնպես էլ հայ ժողովրդի տրամադրություններն ու կամքը նրբանկատորեն զգացող անհատ հոգևորականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների և Ազգային ժողովի առանձին անհեռատես պատգամավորների արհամարհական վերաբերմունքի, ինչպես նաև հավատացյալների շրջանում պառակտման փորձերի անթույլատրելիությունը:

Վերջում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին է նվիրել իր նախաձեռնությամբ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակված «Կրոնական թեմաները Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններում» գիրքը:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am