Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զարգացումների մասին զրուցել ենք Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Շարժումը մարդկանց մոտ մեծ ոգեւորություն է առաջացրել: Մարդիկ, ովքեր եկեղեցի չէին գնում, հիմա սկսել են գնալ, եկեղեցու դերն է արժեւորվել, հայի ինքնությունը։ Սակայն չնայած առանձին հոգեւորականների ներկայությանը հանրահավաքներին, տպավորություն է, որ ամբողջ պատասխանատվությունը դրվել է Բագրատ սրբազանի վրա։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Ինչո՞վ պետք է դա պայմանավորված լինի որ, որովհետեւ դա Տավուշում սկիզբ առած շարժում է, Տավուշի թեմի առաջնորդը կանգնել է դրա գլուխ` բնական ճանապարհով, եկել են, հասել այս հանգրվանին։ Սա համաեկեղեցական շարժում չի եղել, ինքը չի ծնվել որպես եկեղեցու կողմից ծնված շարժում։ Այն եղել է տավուշյան շարժում, տավուշյան շարժումում ինքնաբերաբար, բնականաբար, Բագրատ սրբազանը դարձել է լիդեր, լիդերությունը բերել-հասցրել է այս հանգրվանին։

- Հարցն այն է, որ այս շարժումը մարդիկ ընկալում են որպես եկեղեցու առաջնորդությամբ, համաեկեղեցական շարժում։

- Եթե իրենք ընկալում են եկեղեցու շարժում, ուրեմն իրենք պիտի իմանան, որ եթե եկեղեցու շարժումն է, եկեղեցին ինքը կորոշի իր մասնակցության կերպը, ձեւը, չափը։ Այդպե՞ս չէ։

- Այո, բայց մարդիկ նաեւ ակնկալիքներ ունեն եկեղեցուց, որ, օրինակ, գործողությունները միասնական բնույթ կրեն, ասենք` մարզերում էլ թեմերի առաջնորդները տեղային ակցիաներ կազմակերպեն, առաջնորդեն շարժումը: Չե՞ք կարծում, որ երկրում իրավիճակն այդ դեպքում ավելի արագ կփոխվի։

- Միասնական բնույթ է կրում, ի՞նչ է եղել։ Պետք լինի՝ կանեն, պետք չի լինի՝ չեն անի, ամեն ինչ պիտի բնական ճանապարհով լինի, մենք արհեստական բաներ չենք անում, ամեն ինչ՝ բնական։ Կա բնական պահանջ՝ մենք բնական պահանջ, ժողովրդական պահանջի կողքին ենք, չկա ժողովրդական պահանջ՝ մենք արհեստականորեն այդ պահանջը չենք ձեւավորում։

- Իսկ ո՞ր ազդակներն են ստիպում մտածել, որ այդ պահանջն այժմ չկա։

- Այդ պահանջը կա, ինչո՞ւ պետք է հետ կանգնենք։ Բնական է, որ ամենաակտիվը պետք է լինի Երեւանը․ մարզից՝ Տավուշից այդ հարցը եկավ, Երեւանում մեծացավ, ուռճացավ, դարձավ այսպիսի շարժում, հիմա պետք է այս շարժումը բնական իր հանգուցալուծումն ունենա՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։

- Սփյուռքի տարբեր օջախներում շարժմանն աջակցող ակցիաներ են կազմակերպվել ու հիմնականում՝ թեմերի կողմից․ արդյո՞ք Մայր Աթոռի ազդեցությամբ են դրանք եղել, թե՞ ինքնաբուխ։

- Ինքնաբուխ են եղել՝ ամեն տեղ էլ ինքնաբուխ է։

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանի երկու միլիոնից ավելի հայկական համայնքը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը որեւէ ակցիա չարեցին, որեւէ կերպ աջակցություն չհայտնեցին։

- Իրենց պետք է հարցնեք, ես ի՞նչ իմանամ։


- Մենք տեղեկություն ենք ստացել, որ Մայր Աթոռում քննարկում են շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնելու հարցը։

- Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի քննարկում, բայց, անշուշտ, այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին։

- Իսկ ո՞ւմ։

- Դա արդեն ինքը թող որոշի, բայց ես իբրեւ անձ ասում եմ, որ չպետք է լինի նախկին իշխանություններից եւ չպետք է լինի այս իշխանությունից։

- Թեկնածուների անուններ կարո՞ղ եք նշել։

- Ե՞ս, ես ո՞վ եմ՝ թեկնածուների անուններ ասեմ, ես հո Բագրատ սրբազանը չե՞մ, Դուք ինձ շփոթում եք Բագրատ սրբազանի հե՞տ։

- Իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու լինի սրբազաններից մեկը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն։ Այդ տարբերակը քննարկվե՞լ է։

- Մեր կողմից նման տարբերակ չի քննարկվել։ Կարող է ուրիշ տեղերում քննարկում են, բայց մեզ մոտ նման տարբերակներ չեն քննարկում։

- Ուրիշ տեղերում` որտե՞ղ։

- Կարող է քաղաքական շրջանակներում նման հարց քննարկվում է, գուցեեւ, բայց մենք նման հարց չենք քննարկել՝ նման հարց մեր օրակարգում չկա։

- Եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք։

- Ես որեւիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության որեւիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց։

- Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը։

- Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեեւ դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ։

- Շարժման սկզբում ասում էիք՝ ուզում եք, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի, իսկ Դուք հոռետես եք։ Հիմա ի՞նչ եք մտածում։

- Հիմա նույնն եմ մտածում եւ ցանկանում եմ, որ հաղթի իր լավատեսությունը։

- Դեռ կասկածներ ունե՞ք։

- Այո, հատկապես այդ օրակարգով` իմպիչմենթի օրակարգի նկատմամբ մի քիչ կասկածներ ունեմ։

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am