Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը

Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «Հայաստանի ընդդիմությունը հույսը դրել է լավագույնի վրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ»:

«Բողոքի ակցիաները, որոնց առաջնորդն ու ոգեշնչողը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, շարունակվում են ապրիլից և տարբերվում են մյուս բողոքի ակցիաներից նրանով, որ այս անգամ իշխանությունների հակառակորդը հոգևորականն է։ Երկրի ղեկավարությունը, սակայն, անտեսում է ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ առայժմ նրանք որևէ հետևանքների չեն բախվում», - ասվում է հոդվածում:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կոչով։

«Նա դարձել է անցյալ ամիս սկսված Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ բողոքի շարժման դեմքն ու առաջնորդը։ Արքեպիսկոպոսն անմիջապես աջակցել է Տավուշի մարզում ճանապարհների փակմամբ սկսված բողոքի շարժմանը։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի կողմից այս շրջանի չորս գյուղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Երբ պարզ դարձավ, որ այս գործողությունները ոչ մի արդյունք չունեն, արքեպիսկոպոսն առաջնորդեց ոտքով երթը Տավուշի մարզից դեպի Երևան։ Մայիսի 9-ին, երբ երթը հասավ մայրաքաղաք, Հանրապետության հրապարակում՝ կառավարության դիմաց, տպավորիչ բազմություն էր հավաքվել։ Նման մասշտաբի բողոքի ակցիաներ Երևանը հազվադեպ է տեսել 2018 թվականի գարնանը փողոցային ցույցերի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարվա ընթացքում։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանի հրաժարականին հասնելու փորձեր են արվել 2020 թվականին՝ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո, 2021 թվականին, 2023 թվականի աշնանը, երբ Բաքուն վերահսկողության տակ առավ ողջ Ղարաբաղը, և ողջ հայությունը հեռացավ այնտեղից։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ էին կազմակերպում քաղաքական գործիչները, որոնց թվում շատ էին նախկին պաշտոնյաները։ Ներկայիս բողոքը յուրահատուկ է նրանով, որ այն ղեկավարում է եկեղեցու սպասավորը: Սրանով են փորձագետները բացատրում բողոքի զանգվածային մասշտաբը», - գրում է հեղինակը:

«Եկեղեցին դարձել է բողոքի ավանգարդը։ Նրա նկատմամբ վստահության տոկոսը մնում է բարձր»,- Коммерсантъ -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ նրա՝ մարդիկ ի դեմս Եկեղեցու տեսել են այդ երրորդ ուժը:

«Քաղաքական գործիչներից ոչ ոք չէր կարող դա անել, բայց այստեղ երրորդ ուժը պարզվեց, որ Եկեղեցին է։ Եվ սա այն ուժը չէ, որն իրեն հակադրում է ռեժիմին կամ ընդդիմությանը։ Հիմնական մեսիջն է՝ վերջ տանք պառակտմանը», - նշել է փորձագետը։

«Այն պառակտումը, որի մասին խոսում է փորձագետը, Հայաստանում առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո. գրեթե անմիջապես նրան սկսել են դիմակայել Հայաստանում «նախկիններ» կոչվողները։ Նրանց թվում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Բայց փաստն այն է, որ շատերը չեն ցանկանում և նույնիսկ վախենում են նրանց վերադարձից: Սրա պատճառով Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նրանց փորձերը մեկ անգամ չէ, որ ձախողվել են», - նշում է հոդվածագիրը:

Ժողովրդավարության և անվտանգության Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը նշում է, որ Բագրատ Գալստանյանին հաջողվել է հավաքել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հանրահավաքը։

Բայց նա նշում է. «Ընդդիմության համար գլխավոր խնդիրն այն է, որ առաջին հանրահավաքներից հետո հասարակության հետագա մոբիլիզացիա չկա»։

Այն, որ բողոքի ակցիայի գլխին քահանան է, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, «ընդդիմության ձախողման ցուցիչ է»։

«Ընդդիմությունը հասկանում է, որ չի կարող աջակցություն ստանալ։ Եվ Եկեղեցին ներագրավված է սրանում։ Սա վկայում է, որ խորհրդարանական ընդդիմության հեռանկարներն այնքան էլ լավ չեն»,- ամփոփել է փորձագետը։

«Հատկանշական է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մեկնել է Դանիա, որտեղ մայիսի 15-ին մասնակցել է «Կոպենհագենյան ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը ցույց է տալիս, որ ամեն ինչ վերահսկողության տակ է և չի վախենում մի քանի օրով լքել երկիրը, որի մայրաքաղաքում ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը», - եզրափակել է հեղինակը։

Նյութը՝ Թերթ․էյէմ-ի

դիտվել է 2046 անգամ
Լրահոս
Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video) Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ (video) Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր Նիկոլը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Փաշինյանը ցայտնոտի մեջ է․ Բագրատ Սրբազան (video) ԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եք Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am