Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ»: Իսկ ՀԺ-ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանն այսօր տված ասուլիսում անդրադարձել է Արթուր Վանեցյանին` նոր մեղադրանքներ հրապարակել, թե ՀՀ նախկին նախագահի փեսայի հետ նա ինչ որ մութ գործարք է իրականացրել` «ԶՊՄԿ–ի մի մասն իր եղբոր անունով գրելու» վերաբերյալ, ինչի հետ կապված, ի դեպ, ամիսներ առաջ քրեական գործ հարուցեցին եւ Վանեցյանի եղբոր նկատմամբ հետախուզում հայտարարեցին: Փաշինյանը խոսել է նաեւ 2018 թ. Արթուր Վանեցյանի և իր միջեւ կայացած խոսակցության հայտնի գաղտնալսման մասին, ասել է, որ այդ ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել. «Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է, որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Ձայնագրության մյուս մասն էլ օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»։


Մենք կապվեցինք «Հայրենիք» կուսակցության գրասենյակ եւ հետաքրքրվեցինք` իսկապե՞ս Վանեցյանը մեկնել է Դուբայ, ինչ նպատակով, երբ:

Պարզվում է` այս ուղեւորության տոմսերը Վանեցյանները գնել են մեկուկես ամիս առաջ, հավանաբար, որդու ամուսնության առիթով: Ընդ որում, Վանեցյանը դեռ ինքնաթիռի մեջ է եղել, երբ ՀԺ-ն գրել է այս լուրը. Թռիչքը մեկնարկել է 12:15 րոպեին, ՀԺ-ի հրապարակումը եղել է 14:00-ին: Այսինքն, իշխանությունը րոպե-րոպե հետեւում է Արթուր Վանեցյանի շարժին: Ընդ որում, Արթուր Վանեցյանը Դուբայ է մեկնել 2-3 օրով` վերադառնալու է մայիսի 9-ին կամ 10-ին:

«Հայրենիքի» գրասենյակից մեզ ասացին, որ ասուլիսում Փաշինյանի հնչեցրած մտքերն անպատասխան չեն մնալու»։

դիտվել է 1479 անգամ
Լրահոս
Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Գագիկ Սուրենյան ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն Մխիթարան Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNI Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները Աշոտ Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ կիրառում». Արսեն Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am