Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ոչ թե արևմտյան երկրներն են ավերվում ու մեծ կորուստներ ունենում, այլ միայն Ուկրաինան։ Պատահական չէ, որ Արևմտյան ռազմաքաղաքական բլոկի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք մտադիր չեն զորքեր ուղարկել Ուկրաինա կամ անմիջականորեն մասնակցել կոնֆլիկտին. դիմադրության գործն ուկրաինացիների վրա է։ Այսինքն, իրենք միայն «փող տվողն» են: Իսկ մինչ Ուկրաինան ավերակների է վերածվում, Կիևի միջոցով Արևմուտքը ձգտում է իր աշխարհաքաղաքական հարցերը լուծել, այն է՝ թուլացնել Ռուսաստանին ու սահմանափակել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։ Բայց վերջին շրջանում Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական ճակատում սկսել է մեծապես անհանգստացնել Արևմուտքին։

Պատահական չէ, որ երկարատև ձգձգումից հետո ԱՄՆ-ի Սենատը վերջապես ընդունեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրինագիծը, որի համաձայն, 61 մլրդ աջակցության փաթեթ է տրամադրվելու այդ երկրին։ Չնայած տարբեր քաղաքական գործիչներ ընդգծում են, որ այդ օգնությունը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթանակ տանել, այնուամենայնիվ, մասնագետները վերապահումով են մոտենում այս տեսակետին՝ նշելով, որ օգնությունը բավարար չէ մեծ բեկում մտցնելու հարցում և ընդամենը երկարաձգելու է պատերազմը։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքն անհանգստացած է, որ մի շարք երկրներ օգնում են Ռուսաստանին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չինաստանին, որն, ըստ արևմտյան փորձագետների, երկակի նշանակության տեխնոլոգիաներ, տեխնիկա ու անհրաժեշտ բաղադրամասեր է տրամադրում Ռուսաստանին, որոնք ռուսական կողմը կարող է օգտագործել նաև ռազմական նպատակներով։

Դրա համար էլ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ըստ նրա, Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին թույլ է տալիս վերականգնել պաշտպանական-արդյունաբերական բազան։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը։ Բլինքենն անգամ Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար։ Ու այս ֆոնին ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերի անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Արևմուտքը որոշ ճնշումներ է գործադրում նաև այլ երկրների նկատմամբ, որոնք մեծ չափերով էներգակիրներ են գնում Ռուսաստանից։

Օրինակ՝ նման ճնշումների տակ է հայտնվել Հնդկաստանը, որը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին էապես ավելացրել է մատակարարումները Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում էապես տուժել են այն եվրոպական երկրները, որոնք համեմատաբար էժան գազ էին ներկրում Ռուսաստանից։ Օրինակ՝ գերմանական արդյունաբերությունը լուրջ վնասներ է կրում Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակման արդյունքում։ Այս ամենին զուգահեռ պատժամիջոցների շրջանցման սխեմաներ են գործի դրվում։ Ի մասնավորի, ռուսական ծագման հեղուկ գազը կարող է հայտնվել այլ երկրում, ապա այդ երկրի կողմից վերավաճառվել Եվրոպայում։ Տվյալներ կան նաև այն մասին, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվում է Եվրոպայում։

Բայց նույնիսկ այս պայմաններում, երբ Եվրոպան, որը տարբեր առիթներով դասեր է տալիս այլ երկրների՝ Ռուսաստանից մատակարարումները սահմանափակելու վերաբերյալ, որոշակի չափով գազ դեռևս շարունակում է ներկրել Ռուսաստանից, այդ թվում՝ նաև Ուկրաինայի տարածքով։ Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի, Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ալֆա բանկի հետ էներգետիկ ոլորտում հաշվարկների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը շարունակում են Ռուսաստանից մեծ քանակությամբ միջուկային վառելիք գնել։ Եթե խոշոր ներդրումների արդյունքում ԱՄՆ-ը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումների հարցում, ապա իրավիճակը բարդ է հատկապես Եվրոպայի համար։

Պատահական չէ, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարում է, թե ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասական հետևանքներ կունենա և կարող է միջուկային ոլորտը փակուղի տանել Եվրոպայի շատ երկրներում: Նկատենք, որ ԵՄ-ում գրեթե երկու տարի է, ինչ ռուսական ատոմային ոլորտի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր են հնչում, սակայն այդ պատժամիջոցներն այդպես էլ չեն հաստատվում, քանի որ պատժամիջոցների գաղափարին չեն աջակցում եվրոպական մի շարք երկրներ, որոնք միջուկային էներգետիկա են օգտագործում։ Փաստացի ստացվում է, որ երբ խոսքը սեփական էներգետիկ անվտանգության ու շահերի մասին է, Արևմուտքը բավական հետևողական է ու հարկ եղած դեպքում կարող է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքին ավելի քիչ է հետաքրքրում այն, որ Ուկրաինան ուղղակի ավերակների է վերածվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am