Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան

Հայաստան- Ադրբեջան բանակցություններին զուգահեռ Բաքվից հնչում են հայտարարություններ, իսկ ՀՀ իշխանության կողմից արվում դրան համարժեք քայլեր, որոնք փորձագիտական դաշտի գնահատմամբ լուրջ վտանգ են իրենց մեջ պարունակում ՀՀ պետականության համար։ «Փաստինֆո»-ն զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ

- Տիկին Ադիբեկյան, այսօր Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը, տեղյա՞կ եք՝ ինչ հեռուստաընկերություն է, ինչ կոնտենտ է հեռարձակելու։

- Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ են հեռարձակելու, այսինքն, ծրագրին ծանոթ չեմ, բայց կարող եմ կռահել, որ խոսքը գնում է այն մասին, որ, ըստ իրենց, Հայաստանը գոյություն չունեցող քաղաքական միավոր է, որն իրականում «Արևմտյան Ադրբեջանն» է և իրենք պատրաստվում են վերադառնալ։ Սա է ընդհանուր գաղափարը։ Իրականում նման պորտալ գոյություն է ունեցել շատ վաղուց, ես դա առնվազն 12 տարի առաջ եմ ֆիքսել, բայց այն ժամանակ դա սիրողական մակարդակի վրա էր։ 2019-20 թթ-ին պետական մարկարդակով ծրագիր է ընդունվել՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան», այդ հասարակական կազմակերպությունը պետական հովանավորություն է ստացել և հիմա պլանավորում են նոր զավթողական ծրագիր, ինչը Իլհամ Ալիևը հակիրճ նկարագրեց՝ հայտարարելով, որ իրենք «վերադառնալու» են Երևան ոչ թե տանկերով, այլ՝ ինքնաթիռներով։ Այսինքն՝ լինելու է սողացող օկուպացիա և դրա առաջին քայլը լինելու է 300 հազար ադրբեջանցու վերադարձը Հայաստան։ Հաշվի առնելով Հայաստանի միգրանցիան, ծնելիության նվազումը՝ 2-3 սերունդ հետո իրոք Հայաստանը կդառնա «Արևմտյան Ադրբեջան»։

Սրա հետ միասին ֆիքսում ենք Հայաստանի Հանրապետության տարածքները կամավոր սկզբունքով Ադրբեջանին հանձնելը։ Արդեն Տավուշում են հանձնել, հիմա ականազերծվում է և բանակը տարհանվում է Գեղարքունիքի մարզում, Ճամբարակի և Ջիլիից արդեն մեր զորքերը սկսել են հանվել, իսկ դրանք շատ կարևոր դիրքերն են, նույնքան կարևոր, որքան Տավուշինը։ Միաժամանակ, Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն՝ բնակչությանը ստիպում են լքեր տները։ Ես չգիտեմ ինչ են խոստացել, բայց այս մասով դեռ աղմուկ չկա։ Այսինքն, ըստ Ադրբեջանի պլանի, իրենք Քարվաճառի կողմից մտնելու են Գեղարքունիք, կիսելու են Սևանը, այդտեղից մտնելու են Վայք, որտեղից կիսելու են Հայաստանն ու օտարեն Սյունիքը։

- Այսօր Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա։ Սա նշանակո՞ւմ է, որ այլևս Ալիևը բացահայտ է խոսում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում՝ կատարվում է պարտադրանքի ուժով։

- Ես չգիտեմ, ինչ սկզբունք է դրված հիմքում, կարող եմ արձանագրել փաստը, որ Փաշինյանը լիովին առանց բացատությունների սպասարկում է Ադրբեջանի շահերը և կատարում է Ադրբեջանի բոլոր հնարավոր և անհնարին պահանջները՝ սկսած տարածքները հանձնելուց, վերջացրած սփյուռքից Հայաստանը կտրելը, Հայ Առաքելական եկեղեցու հեղինակազարկումը ը, ինչը նաև Թուրքիայի պահանջն է։ Սրանից բխում է նաև Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումը։ Սա ամենը չէ։ Ադրբեջանը և Թուրքիան ունեն 3 կարևորագույն պահանջ, սփյուռքի օտարումը Հայաստանից և հայ ժողովրդից, Հայ Առաքելական եկեղեցու ապամոնտաժումը և Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումը։ Մենք տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները մեծ հաճույքով և եռանդով կատարում են այդ պահանջները։

- Երեկ «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Տավուշի սահմանազատման գործընթացի մասին խոսելիս պնդում է, որ կողմերը համաձանել են սահմանազատում իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպես կարելի է հասկանալ այս հակասությունը։

- Այն, ինչ ասում են ներկայիս իշխանությունները, դա ինձ համար հիմք չէ, որովհետև նրանք մի բան ասում են, հետո անում են ճիշտ հակառակը։ Ճիշտ կլինի առհասարակ լուրջ չվերաբերվել այն ամենին, ինչ ասում են գործող իշխանությունները և նրանց ներկայացուցիչները։ Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը չի որոշողը կամ Արարատ Միրզոյանի խոսքը չունի այն արժեքը, որը մենք կարող ենք հիմք ընդունել ու դրանից եզրակացություններ անել։ Պետք է նայել փաստերին։ 2017 թ-ին Փաշինյանն ասում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ և պետք է մաքսիմալ զինվել և պաշտպանվել, 2018 թ-ին նա սկսեց ապամոնտաժել ու քանդել բանակը, 2020 թ-ին նա սաբոտաժի ենթարկեց ռազմական գործողությունները, բերեց խայտառակ պարտություն և կապիտուլիացիա, մենք արդեն 2024 թվականին տեսնում ենք, որ նա ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի, դրա համար, կրկնում եմ, քայլող իշխանությունների խոսքը երբեք պետք չի հիմք ընդունել կամ վերլուծությունների ենթակա տեղեկատվություն ընդունել, պետք է նայել քայլերին։

դիտվել է 540 անգամ
Լրահոս
Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Ահազանգ․ Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին Շտապ կամավորներ են պետք տավուշցիներին օգնելու համար, որ Նիկոլ-Ալիև զույգը չցեղասպանի նրանց. ահազանգ Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր», սրանց պահողներից մեկն էլ դուք եք. Ռուբեն Մխիթարյան Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած մերժելի դեպքը դարձել է քաղաքականություն, որը հալածանք է հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որՆ ավարտվել է սպանության փորձով «Բազմագույն բերետներ են», «Կոռեկտ խոսեք, գունային բաշխումներ մի՛ արեք» (video) Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար. Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ -ն դեռեւս ապրիլին զգուշացրել էր ջրամբարից ջուր թողնելու ու Ձորագետի, Դեբետի վարարումների մասին. Լոռու մարզպետարանը կանխարգելիչ քայլեր չի արել Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, վարորդին հայրաբար ողջունեց (video) «Մատդ ծալի», «Մատդ..., ոնց ես խոսում, եկել ես խանգարե՞լ նիստը». Լարված իրավիճակ Աժ-ում Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից Հայ իրականության մեջ միշտ բաց պետք է լինեն բոլոր վայրերն ու դռները Հայոց Հայրապետի առջև. Տեր Ասողիկ աբեղա «Մատդ ծալի», «մատդ...ի՛, եկել ես խանգարես հանձնաժողովի աշխատանքները». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (video) Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն․ Արամ Ա Վահե Ղազարյանը վախեցել է գա․ լարված իրավիճակ ԱԺ-ում․ ընդդիմադիրների ու ՔՊ-ականների միջև լեռզվակռիվ սկսվեց (video) Արսեն Գրիգորյանը սալջարդ է ստացել Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի Փաշինյանին թվում է՝ Վեհափառն իր պես «քուչի բոմժ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան Մի պոլկ էիք կառուցում, Կիրանցում PR-վում․ լրագրողը «փչացրեց» Փաշինյանին (video) Կանադայից եկել եմ՝ Սրբազանի հետ փողոց փակեմ. Շարժման մասնակից (video) Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց իմ հետ հանդիպես․ Սրբազանը` Փաշինյանին (video) Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video) Աննան ասեց՝ 4 դիա՞կ, ի՞նչ ա եղել որ, մի հատ փարթի կանենք․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am