Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցը ցրելու ընթացքում շարունակում են ձերբակալել ցուցարարներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Իրավապահներն արդեն դուրս են մղել ցուցարարների մի մասին Ռուսթավելի պողոտայից խորհրդարանի շենքի դիմաց՝ կիրառելով ջրցան մեքենա, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Սակայն խորհրդարանից քիչ հեռու ցուցարարները դեռ կանգնած են և չեն ցրվում։
Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև:
Ակցիայի ժամանակ ձերբակալվածների թվում է եղել նաև ամենախոշոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին: