Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան

Կարեն Անդրեասյանը հերթական անգամ բոլորիս հիշեցրեց, որ ինքը լրատվամիջոցի ղեկավարից պետական պաշտոնյա չի դարձել, առավել ևս՝ դատավոր չի դարձել ու այլևս փաստ է, որ չի էլ դառնա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԲԴԽ պաշտոնական՝ «Դատական իշխանություն» էջով տարածված հաղորդագրությանը՝ կապված Լևոն Քոչարյանի օգնականի և իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրողի միջև միջադեպի հետ։

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը ստահոդ լուրեր է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով ինքը տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանի փաստաբաններն ահազանգում են, որ որոշում կա՝ նրան ձերբակալելու, սակայն առ այս պահը հնարավորություն չի տրվել՝ ցուցմունք տալու և իր տեսակետն իրավապահներին ներկայացնելու։

Իշխանական ամբողջ քարոզչամեքենայի և ՔՊ-ական պատգամավորների կողմից փաստացի արշավ է իրականացվում, մեդիադաշտը փորձ է արվում ողողել սեփական օրակարգով։ Այս արշավին, փաստացի, միացել է նաև Դատական իշխանությունը, թեև դատական համակարգը պարտավոր է պահել քաղաքական զսպվածություն։ Խնդիրն այն է, որ Արթուր Սուքոյանը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր մեկ տարի առաջ և իշխանությունների կողմից իրականացվող արշավի շրջանակներում դատական իշխանությունը որոշել է հայտարարությամբ հանդես գալ։

«Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։

Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:

Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ: Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ»,- նշված է հայտարարության մեջ։

Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստիֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցի ղեկավարից պետական պաշտոնյա չի դարձել, ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը դարձրել է սովորական դեղին մամուլ։

Հարցին՝ ի վերջո՝ ինչ էին ցանկանում ասել այս հայտարարությամբ, սա սպառնալիք՞ էր՝ բոլոր դատավորներին ու նրանց զավակներին, թե արդարացում, որ ճիշտ են վարվել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելով՝ Բաբայանը պատասխանեց՝ նշելով․ «Դեղին մամուլն ամեն ինչ կարող է անել: Բամբասանքի մակարդակում: Սա ընդամենը հերթական անգամ ոչ առողջ նպատակների ցուցադրման օրինակ էր: Բայց կարևոր չէ ոչ այս գործող ԲԴԽ-ն և ոչ էլ դրա խմբագիր Կարեն Անդրեասյանը: Կարևոր է համբերատար եւ մտածված առաջ շարժվել, որպեսզի սրանց հեռացումից հետո հնարավոր դառնա վերականգնել պետությունն ու դրա մնացած մարմինները»:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 403 անգամ
Լրահոս
ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am