Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լեւոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը»,– գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։