Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան
Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք: Հիմա տալով գնում ա էս մարդը, մի հատ էլ սահմանադրություն, անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, սաղ փոխենք: Այս մասին Կիրանց գյուղում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով սահամանազատման և սահմանագծման գործընթացի մասին, և դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Հիմա էլ ասում ա Արարատի վրա մի նայեք, հետո էլ կասի Արագածի վրա մի նայեք, Տավուշի կողմ հանկարծ չգնաք: Ահաբեկիչ են էս մարդիկ»,-հավելեց պատգամավորը: