«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնվող տարածքների շրջակայքում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում, միջպետական տարբեր ճանապարհների վրա:

Ուշագրավ է, որ անընդհատ նոր միավորներ, անհատներ են միանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժմանը, որը, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, «ժողովրդական շարժում է». հոգևոր հայրեր, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքական, հասարակական մի շարք հայտնի գործիչներ, իրական մտավորականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Կա տպավորություն, որ վերջապես համախմբվածության իրական հարթակ է դառնում այս շարժումը:

Ի մասնավորի, օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր իր համերաշխությունը հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին: Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին հայտարարեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ իրենք աջակցում են «Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը»:

Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս ապրիլի 28-ին հայտարարեց, որ միանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը և սատարում է Տավուշի սահմանին կանգնած մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն:

Երեկ էլ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաքվե» նախաձեռնությունը՝ ներկայում պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ անելով ձևավորելու պայքարի միասնական ճակատ: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ ու ոգեշնչող, և հույս հայտնվում, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video) Աննան ասեց՝ 4 դիա՞կ, ի՞նչ ա եղել որ, մի հատ փարթի կանենք․ քաղաքացի (video) Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք, սա՞ եք ուզում. Սրբազանը` ոստիկաններին (video) Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է (video) Սկանդալային մանրամասներ ոստիկանների և նրանց կողմից կազմվող խմբերի մասին (video) Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video) Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ (video) Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am