Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

Վրաստանի հետ ուզում են անել այն, ինչ արել են Ուկրաինայի հետ և ինչ անում են Հայաստանի հետ։ Ուզում են օգտագործել որպես մանրադրամ՝ Ռուսաստանի դեմ։ Օգատգործել ու դեն նետել։

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է մինչև վերջին ուկրաինացին։ Ուզում են նաև պայքարել մինչև վերջին հայաստանցին (մինչև վերջին արցախահայն արդեն պայքարեցին․ հիմա Արցախում հայ չկա), մինչև վերջին վրացին։

Վրաստանի իշխանությունները դիմադրում են։ Այնտեղի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյան չկա։ Միակ «կապիկը» նախագահ Սալոմեն է, բայց նա, ի բարեբախտություն Վրաստանի, գրեթե զրոյական ազդեցություն ունի։

Արևմուտքի առաջին փորձը Վրաստանում իշխանափոխություն անելու, Վրաստանը ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ դարձնելու հարցերում տապալվեց։ Հիմա երկրորդ փորձն են անում։ Առիթը կրկին նույնն է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ պետք է օտարերկյա գործակալներին բացահայտել, որպեսզի հանրությունն իմանա, թե ով ով է։

Ուշագրավն այն է, որ օտարերկյա գործակալներն իրենք իրենց բացահայտել են՝ դուրս գալով փողոցներ ու դեմ արտահայտվելով օրինագծին։

Արևմուտքը բացահայտորեն աջակցում է Վրաստանի օտարերկրյա գործակալներին և օգտագործում նրանց։ Օտարերկյա գործակալները բացահայտորեն դժգոհում են, որ Իվանիշվիլու իշխանությունը Վրաստանը չի դնում հակառուսական պայքարի զոհասեղանին ու չի ծառայեցնում Վրաստանը օտարների շահերին։ Ասել է թե՝ ներքաղաքական պայքարը շատ գռեհիկ ու ցինիկ կոդ ունի։ Ընդդիմությունը չի թաքցնում, որ ծառայում է դրսին։ Լոզունգներն էլ նույնն են, ինչ Հայաստանում նիկոլենք են քարոզում։

Թե ինչ կստացվի Վրաստանում, դեռ պարզ չէ։ Եթե վրացիները նիկոլություն անեն, ապա մեր տարածաշրջանը կմտնի ցնցումային դաշտ։ Երկու Նիկոլը մեր տարածաշրջանի համար չափից դուրս շատ կլինի։ Մենք այստեղ Նիկոլից ենք ուզում ազատվել, ու հեչ ցանկալի չէ, որ երկրորդ Նիկոլ էլ Վրաստանում իշխանության գա։ Մեկ անգամ այնտեղ Սահակաշվիլի եղել է։ Վրացիները սեփական սխալներից պետք է հետևություններ արած լինեն։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Հոդվածին կից նկարը շատ խորհրդանշական է։ ԵՄ–ն հաչող տուզիկի կարգավիճակում է ուզում տեսնել Վրաստանին։ Հայաստանին էլ։

Նիկոլը համաձայնել է։ Վրաստանի իշխանությունը դիմադրում է։

7or.am

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am