Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել

Այն, որ Սամվել Վարդանյանի դեմ հանցագործությունը՝ ծեծը, նվաստացնելը, խոշտանգելը, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է եղել, կասկած չկա: Ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ նման բան չէր անի, քանզի Վահե Ղազարյանին դա պետք չէ: Այլ հարց է, որ Վահե Ղազարյանը չի ընդդիմացել զարհուրելի այդ հրամանին, կատարել է այն ու այդպիսով դարձել հանցակից:

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմին ու պետական համակարգին խնդիր ունի հանցակից դարձնել, որպեսզի ամեն մեկն արդեն ի՛ր կաշին փրկելու համար ատամներով պահի նիկոլական իշխանությունը:

«Եթե ես իշխանությունը կորցնեմ, ապա ձեզ էլ ինձ հետ դատելու են, այնպես որ դուք ձեր համար եք պայքարում, այլ ոչ թե իմ»: Սա՛ է Փաշինյանի «մեսիջն» իր թիմին:

Ինքը նախ Ալեն Սիմոնյանի շուրթերով անոնս արեց, որ հանցագործություն է տեղի ունենալու Սամվել Վարդանյանի դեմ, ապա ոստիկանական համակարգին մղեց ապօրինության:

Ալեն Սիմոնյանը սիրով իր վրա վերցրեց այդ ֆունկցիան, քանզի «մահապարտ» է դարձել հատկապես եղբոր կնոջ կալանավորումից հետո: Նա արդեն դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ: Նրա ձեռքից Նիկոլը, այսպես ասած, անձնագիրը վերցրել ու շահագործում է:

Նիկոլին ալեններ են պետք ու բութ գործիքի դեր կատարող ոստիկաններ: Ինքը գիտի, որ այլևս չունի հանրային հենարան ու հույսը միայն ուժայինների վրա է: Դե իսկ դրսից նա ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը և իր իշխանական աթոռով հիմնականում պարտական է հենց Թուրքիային: Վերջինս դրա դիմաց Նիկոլից պահանջում է հակառուսական քայլերի իրականացում և Հայաստանի վիլայեթացում: Նիկոլի բոլոր քայլերն այդ ուղղությամբ են:

Ինչ մնում է Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին, ապա այն Նիկոլի համար ուներ համակարգային նշանակություն: Ինքը թքած ունի իր թիմակիցների ու մասնավորապես ՔՊԿ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա: Նիկոլը ոչ թե Ասլանյանի թասիբն է լկտի ձևով պաշտպանել, այլ ինքն իրեն:

Նիկոլին վախեցրել էր այն, որ Սամվել Վարդանյանի արածը կարող էր վարակիչ դառնալ՝ յուրօրինակ ֆլեշ-մոբ, ինչը կարող էր «Մերժիր Նիկոլին ու նիկոլականներին» համազգային ակցիայի վերածվել: Հենց դա կանխելու համար էլ Նիկոլը գնաց հանցագործության, որպեսզի նախ իր թիմակիցներին ցույց տա, որ իրեն ուժեղ ու անպատժելի է զգում, և որ իրենք էլ կարող են հաբռգել, համ էլ՝ հանրության մեջ վախի մթնոլորտ էր ուզում տարածել:

Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվինների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Դուք «փռվելու եք գետնին», դուք դատվելու՛ եք, պատասխանը չի՛ ուշանալու. Արամազդ Զաքարյան (video) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան «Երազ իմ երկիր հայրենի». «Տա լույս» երգչախմբի գեղեցիկ կատարումը Գյումրիում՝ չնայած իշխանության արգելքներին Սյուներից մեկը գետը քշել, տարել է․ Գոհար Վարդանյան Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am