Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից

Երեկ համացանցում լայն տարածում գտավ այն տեսանյութը, որտեղ պատկերված էր, թե ինչպես է մի քաղաքացի հանրային տրանսպորտում վիճաբանում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ քաղաքացին՝ Սամվել Վարդանյանն էր, որի ֆեյսբուքյան էջից էլ տարածվել է միայն ընկերների համար ցուցադրվող այդ տեսանյութը: 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդը, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ «դավաճան» բղավելու համար ավելի վաղ ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, ինչից հետո, այդ դեպքի պատճառով, կորցրել էր նաև աշխատանքը։

Եվ ահա՝ նոր միջադեպի մեջ է հայտնվել օդիոզ քպ-ական պատգամավորի հետ: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե չլինեին հետագա զարգացումները:

Պարզվում է,այս օդիոզ պատգամավորի դիմումի հիման վրա երիտասարդը ձերբակալվել է: Թեև մինչ այդ պատգամավորը հայտարարել էր, թե մտադիր չէ, այս առիթով դիմել ոստիկանությանը:

Սակայն կարող ենք կռահել, թե ինչ է եղել հետո: Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, տեսնելով այս տեսանյութը, հավանաբար, կանչել են այդ պատգամավորին և «խրատել», որ այդ երիտասարդը, ոչ թե իրեն՝ քպ-ական պատգամավոր Ասլանյանի երեսին է խարազանող արտահայտություն «նետել», այլ ամողջ քպ-ական իշխանության, այդ թվում՝ նաև իրենց: Այնպես որ, այս հարցը, նրանց ընկալմամբ, չի կարելի թողնել անհետևանք, հակառակ պարագայում՝ հանրությանը կթվա, որ քպ-ական իշխանությունը վախենում է հանրությունից: Իսկ դա իրենց համար ավելի վտանգավոր է, քան ընդդիմության քննադատությունը:

Ահա թե ինչու՝այս տղայի վրա կփորձեն գործ «կարել», ընդ որում՝ արդեն տեղեկություն կա, որ նա, այն ժամանակ, երբ գտնվել է այսպես ասված՝ իրավապահների հսկողության ու պատասխանատվության տակ, մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Սամվել Վարդանյանի վրա և ոհմակով, խմբակային դաժան ծեծի են ենթարկվել:

Եթե դա այդպես է, ապա ընդդիմությունը պարտավոր է այս հարցն առավել ևսուշադրության կենտրոնում պահել: Քանի որ այդ երիտասարդի նկատմամբ բռնությունն ուղղակի վերաբերվում է հանրությանը: Քանզի, իշխանությունը իրականում ընդդիմությանն ու հանրությաննէ բռնության ենթարկել, և ուրեմն՝ նույն ընդդիմությունն ու հանրությունը պիտի կարողանան պաշտպանել երիտասարդին: Քանի որ այդ քայլով իրենց են պաշտպանելու նախևառաջ:

Իշխանությունը, դա հասկանալով, փորձելու է ամեն կերպ պատժել երիտասարդին,և դա հասկանալի է: Եթե ընդդիմությունը չհասկանա, որ նույնկերպ պիտի պաշտպանի այդ երիտասարդին, կնշանակի, որ հանրությունն ու ընդդիմությունը իրենց ինքնապաշտպանական գիտակցությամբ մի կարգով զիջում են իշխանությանը: Իսկ այդ դեպքում զարմանալի չի լինի, թե ինչպես է ստացվել, որ այս իշխանությունը մինչ այսօր չի փոխվել, նույնիսկ Արցախի կորուստից հետո:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

դիտվել է 796 անգամ
Լրահոս
ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Ինչպես են թալինցիները դիմավորում Բագրատ Սրբազանին (video) Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են (Տեսանյութ) Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Երեկ Վեդիում Նիկոլի մասնակցությամբ տեղի է ունեցել խայտառակություն․ Գագիկ Համբարյան (video) Հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով ուղևորվեցին Գյումրի Արտակ Դաշյանը պաշտոնապես հեռանում է «Փյունիկ»-ից Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա․ Հովհաննիսյան (video) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան Ողջ ճանապարհին «մի լափելու տեղ չկար», խեղճ Նիկոլն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան (video) Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am