Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով

«Իմ քայլը» հիմնադրամն, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 14-ին նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ընթրիքը։

Այս միջոցառմանը մասնակցելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար մուտքավճարը 1 մլն ՀՀ դրամ էր:

Նախօրեին համացանցում արդեն կադրեր հայտնվեցին, թե ինչպես են «կին գործարարները» գերթանկարժեք մեքենաներով ժամանում ընթրիքի վայր՝ «Արմաս» գինու գործարան։

Բայց իրականում, մեր տեղեկություններով, իր հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարելու Աննա Հակոբյանի նախաձեռնությունը ձախողվել է․ իրական գործարար կանանցից քչերն են արձագանքել նրա կոչին։ Եվ որպեսզի միջոցառումն ինչ-որ կերպ կայանա ու փորձեն խուսափել խայտառակ լինելուց, որոշել են «բերման ենթարկել» ՔՊԿ-ական իշխանության սրտի հին ու նոր օլիգարխներին՝ պարզապես նրանց կանանց տեսքով։

Մասնավորապես Աննա Հակոբյանի հետ 1 միլիոնանոց ընթրիքին մասնակցել է Սամվել Ալեքսանյանի, նույն Լֆիկ Սամոյի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով իր հետ տարել է նաև իր աղջիկներին, ազգականներին և ընկերուհիներին։

Գերթանկարժեք ընթրիքին մասնակցել է նաև «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի կին անդամը, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի կինը, ով ժամանել է շքեղ Maybach-ով։

Մեր տեղեկություններով՝ հյուրերի թվում են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանի կինը, ՔՊԿ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դուստրը, եղել են այլ գործարարների կանայք ևս։

Ի դեպ, այս ընթրիքին Լֆիկ Սամոյի տիկնոջ հորդորով մասնակցել է նաև «Դան-Դեսերտ» քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր կանանցից մեկը։ Ուշագրավ է, որ ըստ օդում կախված լուրերի՝ մինչ այդ նիկոլական հարկայինի աշխատակիցներին ուղարկած են եղել այդ ընկերություն՝ ստուգումների անվան տակ ճնշումներ գործադրելու։ Շողերինա Մկրտչյանը հուշել է, որ եթե Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարեն ու մասնակցեն ընթրիքին, ապա այդպիսով ցույց կտան իրենց հնազանդությունն այս իշխանությանը և կխուսափեն ավելորդ խնդիրներից։

Ահա այսպես են օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները օլիգարխների նոր որջ բուծում։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am