Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։
Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը կարեւոր է խաղաղության եւ կայունության հաստատման համար։