«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարան է գալիս իր հարազատների օգնությամբ։ Նա առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է քայլում։
Արդյունքում՝ նրան օգնելով բերեցին դատարան, ու նա սպասում էր, թե իրեն որ դահլիճ կկանչեն՝ ներկայանալու. սակայն կարգադրիչները նրան հայտնեցին, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Սուրեն Խաչատրյանը դասերի է գնում. միգուցե ծանուցում են ուղարկել նախկին ոստիկանապետին ու չի հասել։
Արդյունքում՝ Վլադիմիր Գասպարյանին այլ ելք չմնաց, քան ինչպես դժվարությամբ ներկայացել էր, այնպես էլ հեռանար դատարանից։ Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա կամ ուղեկցող ոստիկաններ՝ կալանավորներին դատարան բերելու համար, մյուս դեպքում վկաներին չեն կարողանում բերման ենթարկել. ահա այսպիսին է իրավիճակը դատարաններում»:
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը