Արևմուտքի թղթե երաշխիքները. ի՞նչ «արժեն» փողերը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ խարխուլ վիճակում։ Յուրաքանչյուր պահի բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները։ Նախ՝ նման տպավորության համար նախապատրաստական հիմք է ստեղծում Բաքվից հնչող հռետորաբանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է մեծ թափով զինվել։ Մամուլում բազմաթիվ են այն չվերթների մասին հրապարակումները, որոնցով Ադրբեջանը Իսրայելից, Թուրքիայից ու անգամ եվրոպական երկրներից սպատռազինություններ է ներկրում։ Պարզ է, որ այս փուլում ահռելի չափով սպառազինությունների ներկրումը չի կարող լինել հենց այնպես։ Գումարած՝ ադրբեջանական բանակում շարունակվում են պարբերական դարձած զորավարժությունները։

Բայց Ադրբեջանն իրեն այդքան ագրեսիվ չէր պահի, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը։ Հատկանշական է, որ օգնելով ու սպառազինություններ մատակարարելով Ադրբեջանին՝ Թուրքիան մեծ արագությամբ իր ազդեցությունն է տարածում այդ երկրի վրա։ Ավելին՝ ադրբեջանական բանակը թուրք մասնագետների օգնությամբ համապատասխանեցվում է թուրքական բանակի ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Այս ամենի ֆոնին Հարավային Կովկասում սկսում է ակտիվանալ նաև Արևմուտքը։ Այն, որ Արևմուտքը լուրջ ազդեցության գործիքներ ունի տարբեր տարածաշրջաններում, խոսք չկա, բայց հարցն այն է, թե իրականում ինչ նպատակներ է իր առաջ դրել արևմտյան բլոկը։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Էնթոնի Բլինքենի հանդիպումը ինչ-որ չափով պարզ դարձրեց նաև Արևմուտքի գործելակերպը։ Հանդիպումից առաջ այնպիսի սպասումներ էին ստեղծվել, թե Արևմուտքը փորձելու է ահռելի գումարներ ներդնել Հայաստանում ու որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Բայց հանդիպման արդյունքում խոսվեց ընդամենը մի քանի տասնակ միլիոն դոլարի աջակցության մասին, իսկ Հայաստանի համար անվտանգության երաշխիքների մասին ոչինչ չնշվեց։ Ավելին, հանդիպումից որոշ ժամանակ անց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն՝ ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն, ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։

Փաստացի, ԵՄ-ն համաձայնում է թողնել միջնորդի իր դերակատարությունը, որը մի ժամանակ կատարում էր՝ կազմակերպելով Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումները։ Իսկ այն, որ ԵՄ-ն դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ մնան, նշանակում է նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն։ Այլ կերպ ասած՝ որևէ կաշկանդող հանգամանք չկա, որ Ադրբեջանը նոր սադրանքների դիմի։ Դրա համար էլ վերջին օրերին Ադրբեջանը ինտենսիվ կերպով խախտում է հրադադարը և փորձում է ավելի մեծ լարվածություն հրահրել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքի ու հատկապես Ֆրանսիայի ակտիվացումը Հայաստանում առանձնահատուկ գրգռում է Թուրքիային։ Եվ հետաքրքրական է, որ այն նույն օրը, երբ Բրյուսելում Փաշինյանը հանդիպում էր իր արևմտյան գործընկերների հետ, Ադրբեջան էր ժամանել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս ևս մեկ անգամ Թուրքիայի անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին, ապա նաև հայտարարեց, որ եթե «Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա»։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար Արևմուտքը Հայաստանին օգնություն ցուցաբերելու հետ մեկտեղ պետք է զսպի Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը, բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվրոպական կառույցները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ, որևէ կերպ չեն ցանկանում անհարմարություն պատճառել Ալիևին։ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, սակայն ոչ միայն դրա մասին չի խոսվում Եվրոպայում, այլև կասկածի տակ չի դրվում Ալիևի բռնապետական իշխանության լեգիտիմությունը։ Այնպես որ, դրամաշնորհները, խոստումներն ու մեր թևատակերին դրվող «ձմերուկները» որևէ արժեք չունեն, եթե Արևմուտքը աչքերը փակում է Ադրբեջանի հանցագործությունների, ագրեսիվ կեցվածքի ու նրա դաշնակից Թուրքիայի «դրդումների» վրա...

 


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am