Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. զոհվածների և տուժածների թվում են ՆԳՆ աշխատակիցներ. մանրամասներ
![Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. զոհվածների և տուժածների թվում են ՆԳՆ աշխատակիցներ. մանրամասներ](/timthumb.php?src=/disc/07-04-24/3d497c354606d7addf5a98aa45f5ed83.jpg&w=708)
Թբիլիսիի Իսանի շրջանի Բոչորմա փողոցում գտնվող Battleground հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Վրաստանի ՆԳՆ մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Հրշեջները դեպքի վայրից դուրս են բերել երկու զոհվածի և չորս վիրավորի, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Զոհվածներից մեկը ՆԳՆ աշխատակից է։ Տուժածներից երկուսը ՆԳՆ աշխատակիցներ են, մեկը՝ Battleground խանութի աշխատակից»,- հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: