Բրյուսելում սահմանեցին Հայաստանի օգտագործման գինը՝ 270 միլիոն եվրո

«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Հայաստանին խոստացել են 270 միլիոն եվրո տալ: Սա թմբկահարված բրյուսելյան հանդիպման արդյունքն է: Այն հանդիպման, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:

Փաշինյանն ու իր թիմակիցները մինչև ապրիլի 5-ը տարածում էին, որ միլիարդներ են տալու Հայաստանին: Դրանով փորձում էին հիմնավորել Հայաստանի՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մանրադրամ դառնալու նպատակահարմարությունը: Անունը դրել են «Հայաստանի եվրաինտեգրացիա», բայց իրականում սա աշխարհաքաղաքական գործընթացներում մանրադրամ դառնալու քայլ է՝ հանուն Նիկոլի անձնական խնդիրների լուծման՝ կաշվի փրկության:

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ի պրահյան գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Սկզբում զոհ գնաց Արցախը: Հիմա աճուրդի է հանվել Հայաստանը: Բրյուսելում հայտարարվեց գինը: Բայց անկախ գնից՝ երևույթն ինքնին մերժելի ու դատապարտելի է: Վրաստանն ու Ադրբեջանը չեն մտնում այդ խաղի մեջ, չեն դառնում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ, բայց Նիկոլը Հայաստանը մտցնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ:

270 միլիոնը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու գինն է: Ըստ այդմ՝ Արևմուտքը շատ ձեռնտու գործարքի է գնում՝ Հայաստանին խոստանում է 270 միլիոն, Նիկոլին խոստանում է անձնական պաշտպանություն: Փոխարենը ստանում է հակառուսական, հետագայում նաև հակաիրանական պոլիգոն: Իսկ թե ինչ կլինի հայ ժողովրդի ու Հայաստանի հետ, նրանց քիչ է հետաքրքրում: Դե եթե Հայաստանը ներկայացնող Փաշինյանին դա չի հետաքրքրում, ապա ինչու՞ պետք է այլոց դա հետաքրքրի:

Կորյուն Մանուկյան

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am