2024-ի հունվարին բանկերը ոլորտի ներկայացուցիչներին 3 մլրդ վարկ են տրամադրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։

Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ այլ ծառայությունների համար։

Գարնանային հողագործական աշխատանքների բացվելուն պես գյուղատնտեսության եւ բուսաբուծության համար վարկերի շեմը կտրուկ բարձրանում է։ Օրինակ՝ 2023 թվականի մայիսին այն կազմել է 194 մլն 674 հազար դրամ։

ՀՀ-ում, ըստ Կենտրոնական բանկի, բուսաբուծության զարգացման համար 2024 թվականի հունվարին ձեւակերպվել է 37 մլն դրամ վարկ, իսկ անասնապահության զարգացման համար՝ 3 մլն 901 հազար դրամ։

Պետությունն ամեն տարի գյուղատնտեսությունը զարգացնող նոր նախագծեր է նախաձեռնում, սակայն ամեն տարի գյուղատնտեսները բախվում են ավելի ու ավելի լուրջ խնդիրների։

Տարեվերջին գյուղատնտեսների առաջ լճացում անունով պատ է ձեւավորվում, բերքը սակավ վաճառքի պատճառով նեխում է պահեստներում, իսկ պետությունից այդպես էլ ոչ մի արձագանք չեն ստանում։

Շատ հեռուն չգնանք․ հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Մարտունի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները բողոքում էին, որ կարտոֆիլը պատշաճ կերպով չի իրացվում Հայաստանում՝ մեղադրելով իշխանություններին, թե խոշոր խաղացողները կարտոֆիլ ներկրում են Հայաստան՝ անտեսելով սեփական շուկան։ Իշխանության «սրտի» օլիգարխները սեփական բիզնեսը առաջ տանելու համար անցել են գյուղացու կողմը։

Ինչեւէ, վարկով եւ հույսով ցանված բերքը հողում է, սակայն հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր։

Իշխանությունը մարտունեցիների բողոքին արձագանք չտվեց, թեպետ մարզպետը, ըստ գյուղացիների, խոստումներ է տվել։ Ինչպես յուրաքանչյուր պետականաստեղծ աշխատանքի, այս դեպքում եւս իշխանությունը բացահայտ անտարբերություն է ցուցաբերում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա Նիկոլի «Դըխկ» ոստիկանը նորից լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց (video) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը Կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում. կա զոհ Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. ՀայաՔվե Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am