Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով երկկողմ հանդիպման անցկացմանը. Չավուշօղլու
Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով երկկողմ հանդիպման անցկացմանը։
Այս մասին Ադրբեջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք աջակցում ենք այս ուղղությամբ կայացած վերջին հանդիպումներին և հույս ունենք, որ դրանք կշարունակվեն»,- ասել է նա։