Ո՞ւր են կորել Մակրոնն ու Միշելը (չհաշված՝ Շոլցը)

Խոսքը ֆիզիկապես կորելու մասին չէ։ Երկուսի տեղն էլ հայտնի է։ Հայտնի է նաև նրանց աշխատանքի տեղը։ Մեկը եվրաչինովնիկ է, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ է աշխատում։

Այս երկուսը կորել են Արցախի կորստից հետո։ Կորել են քաղաքականապես։

Պատմության ու ընթացիկ գործընթացների համար պետք է արձանագրել, որ հենց սրանք էին Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականության քավորները։ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում հենց Մակրոնն ու Միշելն էին օգնում Նիկոլ Փաշինյանին՝ հանձնել Արցախը։ Պրահայում տեղի ունեցածի արդյունք էր Արցախի պաշարումը, ապա՝ էթնիկ զտումը։

Մակրոնն ու Միշելն ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախի հայաթափման համար։ Իրենք Արցախն Ադրբեջանին Նիկոլի ձեռքերով հանձնելով՝ ռուսական զորքն այդտեղից դուրս բերելու նպատակ էին հետապնդում։ Իսկ թե ինչ կլիներ արցախահայության հետ, իրենց չէր հետաքրքրում։ Նիկոլին էլ դա չէր հետաքրքրում, քանզի իր անձնական շահերը Հայաստանում ու Արցախում չեն, դրսում են։

Հիմա Նիկոլը «սահմանագծվում» ու «սահմանազատվում» է՝ հայ ժողովրդին վախեցնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն, եթե Ալիևի ուզածները չանենք։ Ու հարց է առաջանում, թե բա՝ Մակրոնն ու Միշելը (Գերմանիայի կանցլեր Շոլցն էլ՝ վրադիր) չհարձակման երաշխավոր չեն կանգնու՞մ։ Բա դրսերում հայտարարություն էին ընդունում, որ ի՞նչ անեին։ Թե՞ իրենց ուզածը ռուսներին Հայաստանից հեռացնելն է, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ՝ թքած։

Մակրոնն ու Միշելը, սրտաճմլիկ տեքստեր արտասանելով՝ Արցախը հանձնցին։ Հիմա նույնն անում են Հայաստանի հետ՝ ձգտելով այն վերածել երկրորդ Ուկրաինայի։ ԱՄՆ–ի պատվերն է այդպիսին։ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ և այդ պատերազմում օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանին մանրադրամ սարքելը։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Տվյալ դեպքում՝ աշխարհաքաղաքականություն։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 780 անգամ
Լրահոս
Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am