Իրավական ի՞նչ հետևանք կունենան ստուգումները քաղաքապետարանի ենթակա կառույցներում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Մանուկյանի՝ աշխատանքից ազատվելը, մեղմ ասած, այնքան էլ կամավոր չի եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, որի տնօրենը 2022 թ. փետրվարից մեկ տարի եղել է նույն Հովհաննես Մանուկյանը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ թերացումներ, որոշ տեղեկություններով՝ հնարավոր է նաև ենթադրյալ չարաշահումների փաստեր, որից հետո Մանուկյանն ազատվել է աշխատանքից:

Ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել՝ մանրամասն ստուգումներ իրականացնել քաղաքապետարանի ենթակա կառույցներում և արդյունքների մասին զեկուցել իրեն: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ վերահսկողության վարչությանը տրված նման «դաբրոյից» կան նաև դժգոհություններ, որովհետև ծառայության աշխատակիցները «քիթները խոթում» են ամեն մի մանրամասնի մեջ: Թերթի տեղեկություններով, հիմա ստուգումներ են իրականացվում մի քանի այլ միավորներում:

Ի դեպ, առաջիկայում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ ստուգումների արդյունքները ոչ միայն կհրապարակայնացվեն քաղաքապետարանի կողմից, այլև չեն բացառվում իրավական հետևանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am