Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում կայացած հանրահավաքի ժամանակ խոսել է տարածաշրջանում Թուրքիայի քայլերի դեմ միջազգային ուժերի հակազդեցության մասին։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի գործողություններին Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում եւ Ղարաբաղում հակազդել են միջազգային ուժերը։