Եթե չկորցնեին երեք ու կես տարի՝ չէին կորցնի Արցախը. Արշակ Կարապետյան

Մենք կորցրեցինք երեք ու կես տարի, ինչը բավարար էր, որ մեր անվտանգությունը մենք վերականգնեինք և նույնիսկ զարգացնեինք, բայց ոչինչ չարվեց՝ ոչինչ: Այդ մասին ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Մենք» հեղինակային հաղորդաշարին տված հարցազրույցում:

«2021թվականին, երբ նշանակվեցի ՊՆ նախարար, մենք պայմանավորվեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան եկան 40 բարձրաստիճան գենեալներ, սպաներ, ռազմական ոլորտի պրոֆեսորներ: Նրանք բանիմաց, փորձառու սպաներ, գեներալներ էին: Նրանք մեզ մոտ աշխատեցին 1,5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք, և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին: Դրանից հետո, երբ հանդիպեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար, ասացի, որ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ խնդրում եմ ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք պետք է գային ՀՀ ու 3 տարի աշխատեին Հայկական բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել», -նշել է Կարապետյանը:

Գեներալը տեղեկացրեց, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն զենքերի ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին հայկական բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա էր վերցրել ռուսական կողմը:

. «Եթե այդ ամենը մենք իրագործեինք, դժվար թե կորցնեինք Արցախը, դժվար թե մենք այսօր վախով նայեինք սահմանից այն կողմ»,- համոզմունք հայտնեց Կարապետյանը:

Դառնալով իր՝ ՊՆ նախարար եղած շրջանին, Կարապետյանն ասաց. «Ես Փաշինյանին ասել եմ՝ ինձ պետք է 3 տարի խաղաղություն, դա ասել եմ նաև Արայիկ Հարությունյանին՝ Արցախ կատարած այցիս ժամանակ: Ինձ համար մեկ բան հստակ էր՝ մենք պե՛տք է պաշտպանեինք Հայաստանն ու Արցախը»:

Ի պատասխան դիտարկմանը, թե 2021-ին իրեն չի թույլատրվել կրակելու հրաման տալ հայ զինվորին և մեր երկրից դուրս շպրտել թշնամուն, Կարապետյանն ասաց. «Կհիշենք՝ թշնամու ներխուժման ժամանակ տեղի ունեցած այդ ձեռնամարտերը, այն ժամանակ ես ԳՇ պետի առաջին տեղակալ էի ու հրաման տալու իրավունք չունեի: Զարմացած էի, որ չկրակելու հրաման էր տված, դրա համար ձեռքով էին կռվում մեր զինվորները: Երբ դարձա ՊՆ նախարար, իմ առաջին հրամանը եղավ հետևյալը, եթե մեկ սանտիմետր անցան՝ մեկ անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ կրակ բացեք»:

դիտվել է 271 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի համար անցանկալի իշխանության պարագայում բոլորովին այլ հայտարարություն կլիներ. Արա Պողոսյան Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Հովհաննես Խուդոյան Մինչ ոստիկանությունն իշխանությանն էր «պահպանում» ցուցարարներից, փողոցներում սպանություններ էին տեղի ունենում․ Սևակ Հակոբյան Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ nւժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան nղբերգnւթյունից հետո․ Հայ Ազգային Կոնգրես 3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, հարվածներ հասցրել, հայհոյել և նրան մեղադրել են սպանության մեջ «Լուլուի հերթական էժան բեմադրությունը»․ Նատալյա Սաղիյան «Որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների փոփոխություն չենք ընդունում». Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնակատար Նորագավիթում սպանված երիտասարդը՝ Մհեր Խաչատրյանն է․ ֆոտո Ես չեմ հասկանում` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը «Civic»-ի մոտ են աշխատո՞ւմ. Սաղաթելյան Հայկական բիզնեսը ևս կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից. Զաքարյան Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. Փաստաբան Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կոմիտասի շենքերից մեկում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. Զատուլին Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնում Հարգելի երեսփոխան, պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում. Մարկոս քահանան՝ ՔՊ-ական պատգամավորին ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է. Ձյունիկ Աղաջանյան ՀՀ-ն ևս 6 ամսով երկարաձգել Է ԵԱՏՄ-ից ռուսական հացահատիկի արտահանման արգելքը Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ Վայոց Ձորի քննչական վարչությունում առևանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց․ Գեղամ Մանուկյան Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն» Ամբերդ գյուղի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության կասկածանքով Ստոլտենբերգն արձագանքել է Ուկրաինայում խաղաղության շուրջ Պուտինի առաջադրած պայմաններին Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am