Ուսուցիչների 400.000-ի շահարկումն ու իրական պատկերը. վիճակագրություն

Երկու տարի առաջ՝ 2022 թ. ապրիլին, ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50 % հավելավճար կստանան։ 2023 թ. սեպտեմբերին էլ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով ուսուցիչների ատեստավորման նոր փուլի մեկնարկի մասին՝ նշեց, որ մի քանի տասնյակ ուսուցիչ տվյալ պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։

Yerkir.am-ը նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա ուսումնասիրել և հաշվարկել է, թե իրականում ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է ստանում հայտարարված նման բարձր աշխատավարձ, և ինչպիսի՞ն է իրական պատկերն ընդհանրապես:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում բացառապես ուսուցչական դրույքային ծանրաբեռնվածությամբ աշխատող 26,009 ուսուցիչներից 15,575 ուսուցիչ կամ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի 60 %-ը ստանում է մինչև 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալ ցանկում ներառված չեն այլ պաշտոնային ծանրաբեռնվածություն ունեցող մանկավարժական աշխատողները, օրինակ՝ գրադարանավար, լաբորանտ, փոխտնօրեն և այլն:

Ստացված տվյալերի համաձայն՝ մինչև 8,965 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվի 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ, 250000-400000 դրամ՝ 1313 կամ 5 %-ը, իսկ 400000 դրամ և ավելի՝ ընդամենը 156 ուսուցիչ կամ 0,6 %-ը:

Ստացվում է, որ, չնայած իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին ու, իբր, արված ռեֆորմների արդյունքում աննախադեպ բարձրացված աշխատավարձերին, իրականում հանրապետության ուսուցիչների թվի առյուծի բաժինը՝ 60 %-ը, ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ոչ թե հենց 150,000, այլ մինչև 150,000 (օրինակ, կարող է լինել 90, 100 կամ 120 հազար դրամ ստացող ուսուցիչների զգալի թիվ): Եթե հաշվի առնենք վերջին տարիների աննախադեպ գնաճն ու ապրուստի թանկացումը, ապա այստեղ գործ ունենք ուսուցիչների խավի աննախադեպ աղքատացման ու պետության կողմից ուսուցչի բարձր առաքելությունն, օրինակ, բարձրագույն կրթություն չունեցող և 400 հազար ստացող պարեկների, գիշատիչ միթոդներով ցույց ցրող կարմիրբերետավորների, մեծամասամբ թուղթ մրոտող ու կաբինետներում սուրճ խմող շատ չինովնիկների գործից ստորադասելու փաստի հետ:

Ծանր պայմաններում քիչ թե շատ նորմալ աշխատավարձ՝ 250000-400000 դրամ ստացող ուսուցիչների թիվը, ինչպես տեսանք, կազմում է չնչին թիվ՝ 1313 կամ 5 %: Իսկ ահա աշխատավարձի 400 հազար և ավելի թիվն անընդհատ թմբկահարող իշխանության օրոք, պարզվում է, այդչափ ստացող ուսուցիչների թիվը գրեթե զորյական է և կազմում է ընդամենը 0,6 %:

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Դուք «փռվելու եք գետնին», դուք դատվելու՛ եք, պատասխանը չի՛ ուշանալու. Արամազդ Զաքարյան (video) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան «Երազ իմ երկիր հայրենի». «Տա լույս» երգչախմբի գեղեցիկ կատարումը Գյումրիում՝ չնայած իշխանության արգելքներին Սյուներից մեկը գետը քշել, տարել է․ Գոհար Վարդանյան Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Ինչպես են թալինցիները դիմավորում Բագրատ Սրբազանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am