Արամ Զավենիչն ութ անգամ ավելի վատ գործիչ է, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր, և այդ առթիվ Եռաբլուրում լրագրողները հերթական անգամ փորձում էին Արամ Զավենիչից կորզել ինչ-որ թթու խոսքեր Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մասնավորապես այն, որ Փաշինյանն արդեն Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ինչ կարծիք ունի այդ մասին Արամ Զավենիչը:

Բնականաբար, վերջինս փորձում էր խուսափել լրագրողների այդ հարցադրումային ծուղակից և անհեթեթ ու ծիծաղելի պատասխաններ էր տալիս:
Բայց Արամ Զավենիչի պատասխանները հետաքրքիր չեն: Այդ մարդու տեսակն ու բովանդակությունը վաղուց է մեզ հայտնի:

Զարմանալի էին լրագրողների փորձերը՝ Արամ Զավենիչից ինչ որ բացասական խոսքեր պոկել Փաշինյանի հասցեին:
Սովորաբար, նման քայլի դիմում են այն դեպքում, երբ օրինակ Փաշինյանը համարվում է խիստ բացասական կերպար, իսկ ահա Արամ Զավենիչից փորձում են մի ինչ-որ թթու խոսք ստանալ այդ բացասական կերպարի մասին:

Իրականում այդ շարքում ամենաբացասական կերպարը հենց Արամ Զավենիչն է: Փաշինյանն ու Սիմոնյանը դրա հետևանքն է:
Բանն այն է, որ Փաշինյանը երբեք, իր ակունքներից սկսած, չի տոգորվել Արցախի խնդրով: Ավելին, նա միշտ համարել է, որ Արցախի հարցը, «խանգարիչ է» Հայաստանի համար՝ հարևանների հետ իբր բարիդրացիական հարաբերություններ հաստատելու տեսանկյունից:

Այլ կերպ ասած՝ նա միշտ համարել է Արցախի խնդիրը, որպես «խանգարիչ» («բե՛ռ»), իսկ Վազգեն Սարգսյանին և արցախյան հերոսներին համարել է իրական թշնամի: Պարզապես, տակտիկական տեսանկյունից, դրա մասին, հրապարակավ չի արտահայտվել: Փաշինյանն ու նրա կողմնակիցները, միշտ ատելությամբ են լցված եղել Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որպես «հայկական ռևանշիզմի, պատերազմի» մարմնավորում:
Իսկ մարտի 5-ը միշտ հիշել են, կոնյունկտուրային տեսակետից, որպեսզի չմեղադրվեն «անցայլ հերոսներին» մոռանալու համար:

Այլ է Արամ Զավենիչի հարցը: Այս անձնավորությունը քաղաքական թատերաբեմում է հայտնվել 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, իրեն հռչակելով՝ Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգորդը:
Քանի որ Վազգենի եղբայրն էր, հենց այդպես էլ ընկալվում էր հանրության կողմից:
Սակայն Արամ Զավենիչը վերջում կայացավ, որպես Վազգենի հակապատկեր:

Վազգենը խորը ազգային մարդ էր, հակասական խառնվածքով և ազգային երազանքներով: Վազգենի համար, Հայաստանի հզորացումը, Արցախի հաղթանակները բացարձակ արժեքներ էին: Նա նաև իր լուման է դրել այդ հարցում:
Վազգենը նաև իր այդ գործունեության մեջ խորը գիտակցեց, որ առանց Մոսկվայի այդ հաջողությունները կյանքի չէին կոչվի: Ավելին, հենց նրա ջանքերով էր, որ հնարավոր դարձավ Հայաստան բերել ավելի քան 1 մլրդ դոլարի զենք ու զինամթերք:

Ինչպես հայտնի է, պատերազմում հաղթում են խելքով, կամքով, բայց նաև՝ ժամանակակից զենքով:

Այլ էր Արամ Զավենիչի քաղաքական կայացման հետագիծը: Նա չկարողացավ հոկտեմբերի 27-ից հետո մնալ իշխանության մեջ և ատելությամբ լցվեց նախկին իշխանությունների և առաջին հերթին՝ 2-րդ նախագահի հանդեպ:

Նույնիսկ, եթե նրա այդ զգացմունքը կարելի էր հասկանալ, բայց նրա հետագա քայլերը ցույց տվեցին մեկ բան, նրան սկսեց մղել բացառապես ատելությունը: Նա սկսեց ատել նախկիններին, հետո արցախցիներին և հետո սկսեց ատել Արցախը: Բայց դա հրապարակավ ցույց չէր տալիս: Իսկ երբ վերջնականապես դարձավ ձախողված գործիչ, իր այդ ատելությունը տեղափոխեց նաև Ռուսաստանի վրա, համարելով, որ հենց Մոսկվան է մեղավոր, որ նա չի կարողանում իր վրեժը լուծել նախկիններից:
Իր այդ ատելության վրա ձևավորվեցին նրա իրական պատկերացումները:

Նա դարձավ ավարտված անձնավորություն, քանի որ ատելությամբ տառապողը վերջում ատելու է նաև սեփական հայրենիքը:

Իր խոսքերում և գործերում կարմիր թելով սկսեց անցնել չարությունը բոլորի նկատմամբ: Բայց որպեսզի դա թաքցնի, որպես քող փորձում էր ծածկվել ժպիտով և քրիստոնեական հռետորաբանությամբ:
Վերջում այս ավարտված անձնավորությունը իհարկե ոչնչի չհասավ: Նույնիսկ իր անսահման պնակալեզությունը չգնահատվեց Փաշինյանի կողմից:

Ժանրի կանոնների համաձայն,իր ատելությանվերջին առարկան պիտի դառնան հենց այսօրվա իշխանությունները: Բայց հավանաբար, դեռ Արամ Զավենիչը հույս ունի, թե ինչ-որ փշրանքներ կկարողանա ստանալ Փաշինյանից, նախկինում, իր կարծիքով՝ունեցած արժանիքների համար:

Փաշինյանկսակայն սրան դատարկ մարդ է համարում, ընդորում՝նաև անպիտան, բոլոր իմաստներով: Թերևս միայն քաղաքապետարանում, նրան կփորձի օգտագործել, այն էլ՝ժամանակավոր:

Իրականում, Արամ Զավենիչը այսօրվա Հայաստանի ամենավատ գործիչներից է՝բոլոր իմաստներով:
Նա իրեն համարում է Վազգենի ժառանգորդը, միաժամանակ կատարելով ճիշտ հակառակ քայլերը: Նա իրականում իր կերպարով և գործնեությամբ վարկաբեկում է Վազգենի հիշատակը: Բարոյազրկում է հանրությանը , ցույց տալով,թե ինչպես կարելի է փորձել օգտվել մահացած հերոսի կերպարից, բայցև կատարել այն քայլերը, որի դեմ կենդանի ժամանակ պայքարում էր այդ հերոսը:

Կա տեսակետ, որ այդ անձնավորության հետ դրսից են աշխատել, ցույց տալու համար, «հայ մարդու անշնորհակալ և անարժան»տեսակը:
Իշխանափոխությունից հետո բոլորը կարող են ներվել, բացառությամբ այս անձնավորության, քանի որ նա իր կերպարով և գործնեությամբ հենց մարդկանց հոգիներն է վնասել՝ փչացնելով հայ մարդու իսկական ազնիվ կերպարը: Բայց ցանկացած ժողովորդի մեջ լինում են իսկական տականքներ, և ոչ ոք չի համարում դրանց ազգի սիմվոլներ:

Ինչպես,օրինակ,գերմանացիները իրենց սիմվոլն են համարում, Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Բիսմարկին, բայց ոչ՝Հիտլերին:
Ինչպես ռուսները իրենց սիմվոլներ են համարում, Ալեքսանդր Նևսկուն, Կուտուզովին, Եկատերինա 2-ին, Պետրոս 1-ին, նույնիսկ Ստալինին, բայց ոչ,ասենք,դավաճան գեներալ Վլասովին, որն ի դեպ, ավանդ էր ունեցել Մոսկվայի պաշտպանության ժամանակ:

Նույնը՝ամերիկացիները: Իրենք էլ ունեն իրենց հերսները.Ջեֆերսոն, Լինկոլն, Ռուզվելտ: Եվ բոլոր ազգերը հպարտանում են իրենց հերոսներով և գնահատականներ տալիս իրենց հակահերոսներին: Հենց այդպես են դառնում պետականաստեղծ ազգեր:

Մենք դեռ չենք սովորել, ինչպես դառնալ իսկական պետականաստեղծ ազգ, դրա համար էլ մեր իսկական հերոսները դեռ այդ գնահատականին չեն արժանացել:
Մենք այսօր տեսնում ենք Փաշինյանին, բայց չենք հասկանում, թե որտեղից առաջացավ նա: Հենց այդպիսի իրավիճակից են առաջանում այս երևույթները: Եթե ժամանակին Արամ Զավենիչի նման կերպարները իսկական գնահատման արժանանային, ապա չէին լինի նաև այսօրվա մեր ողբերգությունները:

Հայաստանին պետք է ոչ թե մեխանիկական իշխանափոխություն, այլ ամբողջական և գաղափարական, նաև մշակութաբանակա՛ն իշխանափոխություն, որից հետո հանրությունը վերջապես կդառնա Ազգ, ինչպես որ ժամանակին այդպիսին են դարձել թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները և այդպես շարունակ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

 

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Ոչ մի հարցում իրենք չեն որոշում Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում ․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ. ՀՅԴ Արցախի ԿԿ ՀՀ-ն վերածվել է հակապետության․ Բելառուսի մասին հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է․ փորձագետ Հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան Իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում Մայր Աթոռի վարկաբեկման համար Երևան-Սևան ճանապարհի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությունը կենդանի պшտանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Փաշինյանին Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահ Ինչո՞ւ են «անվերջ աղմուկ» բարձրացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ իրենց հայտարարություններով․ Զախարովան՝ Փաշինյանին Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան․ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններ Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am