Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուկրաինա-հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին ներկա չգտվնելու պատճառով փետրվարի 28-ին իր ելույթը պարունակող տեսահոլովակ է հրապարակել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական հետզհետե խորացող հակամարտությանը: Այդ համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել կողմերին Թուրքիայում բանակցային հարթակ տրամադրելու շուրջ:
«Խաղաղության կառուցման համար պատրաստ ենք կրկին բանակցային հարթակ ստեղծելու, այնպես, ինչպես ավելի վաղ արեցինք Ստամբուլում».-ասել է նա:
Ապա նաև հավելել, «Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն»-ը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում:
«Սակայն, կարիք կա կարգավորման, որը կապահովի Սև ծովում առևտրային նավերի համար նավիգացիոն անվտանգությունը»,-ընդգծել է Էրդողանը:
Բացի այդ նա կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը՝ հաջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության մասին 10 նախապայման պարունակող ծրագրի:
Նշենք, որ Էրդողանը իր չմեկնելը կապել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ: Դրանք տեղի են ունենալու մարտին:
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը