Զրոյական համարների աճուրդը փաշինյանական Հայաստանի բարոյական անկման ցուցիչներից մեկն է

Պարզվում է, ՆԳՆ-ն էլեկտրոնային աճուրդ է անցկացնում մեքենայի 00 օօ 000 համարանիշի համար, որին մասնակցում են 98 սուբյեկտ: Եվ պարզվում է, որ այդ համարի համար, սկզբնական աճուրդի գինն սկսվում է 20 մլն դրամից:

Թվում է, թե այս տեղեկատվության մեջ, ոչ մի առտառոց բան չկա:

Մինդեռ իրականում, հենց այս տեղեկատվության մեջ է թաղված Հայաստանի այսօրվա ողբերգական իրավիճակը:

Այն, որ Փաշինյանի կառավարման ընթացքում ոչնչացվել են բարոյական բոլոր նորմերը, ակներև է: Իհարկե, այնպես չէ, որ մինչև 2018 թվականը Հայաստանում ամեն ինչ լավ վիճակում էր: Բնավ էլ՝ ոչ, բայց 2018-ից հետո, շատերը կարծում էին, որ վերջապես Հայաստանում նոր էջ կբացվի զարգացման համար: Պարզվեց, որ այդ նոր էջը դեպի դժոխք Հայաստանի «զարգացման»էջն էր, որից այն կողմ մեկ քայլ անելով, մենք ազգովի կարող ենք հայտնվել համազգային անդունդում:

Իսկ հիմա ուշադրությո՛ւն. երկրում այսպիսի ճգնաժամային պայմաններում, 98 հոգուն հետաքրքրում է իրենց մեքենայի համարանիշի թիվը:

Ավելին, այդ 98 սուբյեկտները, շարքային քաղաքացիներ չեն: Նրանք երկրի ամենահարուստ շերտի ներկայացուցիչներն են, և երևում է, թե ինչ արժեքներով են ապրում այդ 98 սուբյեկտները:

Փետրվարի 28-ին պարզ կդառնա, թե այդ 98 սուբյեկտներից ով «կհաղթի»: Պարզ է արդեն, որ այս գործնթացում պարտվել է Հայաստանը:

Անգլո-սաքսոնական բողոքական էթիկայի համաձայն, մարդիկ, ժողովուրդներն իրականում բաժանվում են երկու մասի,- «մարդկանց»և մարդկային տեսք ունեցող «անասունների»:

Ըստ անգլոսաքսերի, մարդը ծվելուց դեռ չգիտի, թե ինչ է ծնվել. «մա՞րդ», թե՞ մարդկային դեմքով «անասուն»: Ըստ անգլոսաքսերի՝ մարդն իր կյանքի գործնեությամբ է հասկանում, թե ինքը իրականում «մարդ է», թե «անասուն»:

Ըստ անգլոսաքսերի, «մարդ», կամ «անասուն»լինելը, նախապես, ծվելու հետ արդեն գրված է մարդկանց ճակատին: Հենց դրա համար էլ, այն կոչվում է «ճակատագիր»:

Ըստ անգլոսաքսերի, մարդը «մարդ է», թե «անասուն», որոշում են տվյալ ժամանակի պատմությունն ու հանրությունը: Այն մարդը, որ «մարդ է», միայն նա կարող է դառնալ իսկական քրիստոնյա և, ուրեմն, իր մահից հետո հայտնվել «դրախտում»: Իսկ մարդկային դեմք ունեցող «անասունները», հայտնվելու են բացառապես «դժոխքում»: Ընդ որում, անպայման չէ, որ դժոխքում հայտնվեն միայն իրենց մահից հետո:

Անգլոսաքսերի այդ բարոյական նորմերը, այս կամ այն կերպ գործում են ամենուրեք, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ:

Այնպես, որ այդ համարանիշի աճուրդի մասնակիցները պիտի հասկանան, որ իրենց մասնակցությամբ, արդեն կարմիր գիծ են քաշել իրենց և հանրության միջև: Եվ այդ իմաստով հարցը, թե ո՛վ կհաղթի այդ աճուրդում, արդեն կարևոր չէ:

Իսկ իշխանափոխությունը միայն կարձանագրի այդ դառը իրողությունը՝ բացելով Հայաստանի համար, այդ թվում՝ նաև բարոյական զարգացման նոր էջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 569 անգամ
Լրահոս
Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am