Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է դրսի տերերի պատվերի կատարումը: Նա ամեն ինչ անում է, որ որպեսզի Հայաստանը փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, մնա առանց դաշնակից:

Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է. «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»:

Նման հայտարարությամբ Փաշինյանը հաշվետվություն է ներկայացնում իր դրսի տերերին, որ ամեն ինչ անում է մեր տարածաշրջանում ռուսական ներկայությունը զրոյացնելու համար: Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում, դժվար չէ կռահելը:

Ալիևը հենց դրան է սպասում: Էրդողանն էլ: Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների վերջնական խզմանը, որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա:

Նիկոլը շատ լավ հասկանում է այս ամենը, բայց այդուհանդերձ գնում է Հայաստանը դրսի ձեռքում աշխարհաքաղաքական մանրադրամ սարքելու ճանապարհով: Նա բացառապես իր անձնական անվտանգության երաշխիքներն է ապահովում: Հայաստանի հաշվին:

Արժե առանձնահատուկ ընդգծել, որ Արևմուտքը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Ռուսաստանի և Իրանի: Պարզապես հակառուսական ու հակաիրանական քաղաքականության արդյունքում Հայաստանը կոչնչանա: Բայց դա ոչ թե Արևմուտքի, այլ մե՛ր խնդիրը պետք է լինի:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հայ ժողովրդի խնդիրն է: Եթե նա մնա իշխանության, ապա Հայաստանը կընկնի այնպես, ինչպես Արցախն ընկավ:

Նիկոլը ոմանց համոզել էր, որ եթե Արցախն ընկնի, ապա Հայաստանը խաղաղ կապրի: Հիմա, ինքն իրեն հայտնի կենդանու տեղը դրած, մուննաթ է գալիս, թե բա՝ Ադրբեջանն ուզում է Հայաստանը գրավել: Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am